Հավաքական Արևմուտքը, մինուս Մեծ Բրիտանիա, ցանկանում է Ռուսաստանի ստրատեգիական պարտությունը:
Պուտինի սպանությունը, նման Իվան Ահեղի կամ Պավել-ի սպանություններին, անհնար է:
Անհնար է նաև 1917 թ. փետրվարյան հեղափոխության կրկնությունը:
Ռազմական առումով հաղթանակն էլ բացառվում է ատոմային տերություն Ռուսաստանի նկատմամբ, հասկանալի պատճառով:
Մնում է մի տարբերակ:
Էթնիկ, ազգամիջյան ու կրոնական հողի վրա երկպառակությունների հրահրում ողջ բազմազգ երկրի տարածքում:
Այնքան ու այնպիսի հաճախականությամբ, որ փաստացի
պատերազմի մեջ գտնվող պետության ուժային կառույցները չկարողանան դադարեցնել այդ շղթայական ռեակցիայով ընթացող արյունոտ բախումները:
Այդ ամենին էլ գումարելով դրոնային հարձակումները, ժողովրդի մոտ առաջացնել իրավացի դժգոհություն կառավարությունից և նախագահ Պուտինի` որպես երկրի կայունության երաշխավորի, հեղինակազրկում:
Նման իրավիճակներում պատմական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանում գլուխ են բարձրացնում ազգայնական
ուժերը:
Կարգ ու կանոն հաստատելու ռուսական մեծապետական շովինիզմը՝ անտառ ես կտրում, տաշեղները պիտի թռչեն սկզբունքով:
Սա էլ Արևմուտքի ուզածն է:
Ինչպե՞ս հասնել դրան:
Ինչպե՞ս կազմակերպել ազգամիջյան և կրոնական հողի վրա բախումներ:
«Կրոկուսի» ահաբեկչությունը արդյունք չտվեց:
ՈՒրեմն ՌԴ -ում մեծաքանակ բնակչություն և միմյանց հանդեպ սուր թշնամանք ունեցող ազգային միավորներին պիտի հանել միմյանց դեմ:
Դա էլ մենք ու ադրբեջանցիներն են:
Մանավանդ կա ինքնաբուխ հրդեհվելու նախադեպը՝ ծիրանի վաճառքը:
Բրյուսելյան հանդիպումը պարզ ցույց տվեց, որ գործողությունները մենք ենք սկսելու:
(Օրերս Բակունցի հերոսի բերանով ասել էի ՝ «…աղջի, ոսկի կուզե՞ս»):
270 միլիոն եվրոյի խոստումը կա:
ՈՒ կարևոր չէ, ռուսական ո՛ր բնակավայրում մզկիթ կվառվի, թե վենդետա կլինի, կամ մի ուրիշ բան:
Բայց առանց Ադրբեջանի ուղղակի մասնակցության անհնար է նման ավանտյուրան իրականացնել, այն էլ մասսայաբար:
Դրա համար էլ և՛ Բլինկենը, և՛ տիկին ՈՒրսուլան անընդհատ կոնսուլտացիաների մեջ էին նախագահ Ալիևի հետ:
Ալիևի դերը մեկն է, Հայաստանի սահմաններին սրել իրավիճակը և ի լուր աշխարհի թմբկահարել, որ հայերն են գնում սրացման:
Կարող է հարց առաջանալ , իսկ Ալիևին ինչպե՞ս կարելի է
ներքաշել նման խաղի մեջ:
Վախեցնելով:
Մինգեչաուրի ջրամբարի պատնեշի հավանական տեխնածին աղետի միջոցով...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ