Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։
Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի հայկական դիմագիծը։
Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ։
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայքի մշակույթի օմբուդսմեն