38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Վակխանալիա», որ դժվար է կառավարության նիստ անվանել

«Վակխանալիա», որ դժվար է կառավարության  նիստ անվանել
07.03.2024 | 14:47

Այսօր գոյություն ունեցող իրականությունը, փաստերի համադրությունը, աշխարհաքաղաքական իրողությունը վկայում են այն մասին, որ մենք փաստացի գտնվում ենք համաշխարհային պատերազմի մեջ, այն տեղի է ունենում մեր չորսբոլորը։ Ասեմ ավելին՝ հայաստանյան փնթի կառավարիչների կազմակերպված ուրույն ու անմիջական ջանքերի արդյունքում առաջիկայում հնարավոր է կոնկրետ իրադարձությունների կիզակետում հայտնվենք հենց մենք, և բնավ պետքի չի հորթի հրճվանքով ինքնամոռաց նիրվանաների մեջ ընկնել, թե՝ «էսա գնում ենք Եվրոպա, վերջ դզվեցինք, փրկվեցինք, փրկիչն եկել ա»։ Սրանք դեռ ծաղիկներն են, ընդամենը պետք է մի քիչ քթի ծակ ունենալ, իսկ չունենալու դեպքում գործից մի քիչ հասկացողներին լսել, միայն լսել, մտածել պետք չի՝ դուք դրանից չունեք։

Հիմա ասածս ի՞նչ է։

Ուրեմն, էս գեոպոլիտիկ «կաշան»՝ մի կողմից, էն ուկրաինական «բորշչը»՝ էնտեղ կիսաեփ վիճակում (չնայած, մեծ հաշվով, արդեն ամեն ինչ պարզ է), պատերազմից հինգ պակաս առօրյա, թյուրքական «ակուլեքն» ինչ ասես չեն անում, ու ասում, սրանք կառավարության նիստին, ներողություն արտահայտությանս համար, քաղաքական օնանիզմով են զբաղված։

Կառավարության նիստում, եթե, իհարկե, էդ «վակխանալիան» կարելի է նիստ անվանել, ամբողջ ուժով փորձում էին դպրոցների պատուհաններ ճարել ու ճիշտ «պետլիներ» դնել։ Նայեք՝ ինչ է կատարվել ուղիղ մի ժամվա ընթացքում։ 45 հարցից զեկուցվող էին 3-ը, որոնցից 2-ը՝ ԿԳՄՍ-ի տիրույթում։ Ուղիղ 25 րոպե հատիկ-հատիկ դպրոցների շահագործման ամսաթվերն էր ճշտում, կոնկրետացնում, թե որ դպրոցում քանի կախիչ ու «դուշ» պիտի առնեն, ու կարևորը՝ որ «լավ լուսամուտ» լինի։ Ասում է՝ «մենք չգիտենք, թե ո՞րն ա լավ պատուհանը, դրա համար տեղեկանքում չպետք ա գրված լինի՝ լավ պատուհան, պիտի կոդեր լինեն․ մասնագետները կարդան ու հասկանան»։ Էլի շեշտեց, որ «մենք դպրոց կառուցել չգիտենք, դա պետք է խոստովանենք»։

Իմացած լինեք, որ ապրիլի 10-ին, մայիսի 10-ին ու հունիսի 10-ին «դուշ-ցնցուղ» օպերացիայի երկրորդ սերիան ենք տեսնելու, քանի որ օրերը բլոկնոտում ֆիքսեց, ու կասկած չունեմ, որ հերթական շոուներն է անելու։ Ժաննան էլ Շռեկի կատվի նման աչքերը խլվլացնում էր ու ամսաթվերը շեշտելիս մի առանձնակի ներքին ինքնաբավություն ապրում։

Գրեթե կասկած չունեմ, որ կգնա ու էլի կընկնի մարզադպրոցների ու խաղահրապարակների մեջտեղը, անձամբ կսկսի բասկետբոլի վահանակներն («շթեր») ու «կալցոների» ամրությունը ստուգել։ Իդեա եմ տալիս, կարող եք հանգիստ օգտագործել։

Էլ դռան «զամոկ», էլ պատուհանների «սլոժնի» ու «պռոստոյ» տեսակների մասին վերլուծություններ, մի սահմռկեցուցիչ պատկեր, խնդալու աստիճանի մարազմատիկ տեսարան, բայց դե էդ է, հիմա մարդիկ կենցաղայինից ցածրի լևլում են՝ ի՞նչ կարող ենք անել:

Հա, վերջում մի բան էլ․ էդ մարզպետացուները, որ «մեծարգո»-ով են դիմում՝ 6 անգամ շեշտելով, յարաբ չեն մտածու՞մ, որ վաղը-մյուս օր կա, թոռների աչքերին նայել կա:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ