Կայսրությունները կամ կայսերական անցյալ ու մտածելակերպ ունեցող պետությունները ոչ բարեկամ երկրների դեմ պայքարում հիմնում են 5-րդ շարասյուն՝ հովանավորելով, լրտեսական ցանցեր ստեղծելով և լրտեսական գործունեության համար կոմունիկացիաներ զարգացնելով։
Այո՛, հենց այսպիսին են կայսրությունները, ու այդպիսին է նաև Թուրքիան։
Իսկ Թուրքիան իր քթի տակ Հայաստան հանդուրժել չէր կարող և չի կարող։ Սա ոչ թե տնտեսության, կոմունիկացիաների կամ կրոնի խնդիր է, այլ գոյության ու տեսակի` քաղաքակրթական պատկանելության խնդիր։
Պատկերացրեք, թե Հայաստանում 30 տարիների ընթացքում ինչպիսի ցանցեր են ստեղծվել։
Հենց այսօր արդեն նկատելի է պրոթուրքական խմբերի գործունեությունը, ընդ որում` չափազանց ակտիվ ու ինքնավստահ։
Է՜հ, բա որ մենք էլ ունենայինք Ազգային անվտանգության ծառայություն, հաստատ այսքան որբ չէինք զգա մեզ:
Արա Պողոսյան