Կարո՞ղ է ԱՄՆ -ի Տեխաս նահանգը անկախանալ:
Ո՛չ:
Դեռևս 1869 թ. (սխալ չկա) ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախադեպային որոշումը հռչակում է.
«Ամերիկայի Սահմանադրությունը նահանգի անկախացման հնարավորություն չի նախատեսում»:
Կարո՞ղ է գործող նախագահը ֆեդերալ զորք մտցնել Տեխասի նահանգ և ռազմական գործողություն սկսել:
Ո՛չ, չի կարող:
Սահմանադրությունն արգելում է երկրի տարածքում ռազմական ուժի կիրառումը:
ՈՒրեմն ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում:
Կատարվում է մի փոքր անսովոր նախընտրական քաղաքական տեխնոլոգիա:
Փորձ է արվում թվով երկրորդ (Քենեդիից հետո), կաթոլիկ նախագահին թույլ չտալ ավարտել նախագահական գոնե առաջին ժամանակահատվածը:
(Այդ մաին, կհիշեք, գրել եմ Բայդենի ինաուգուրացիայի արարողությունից անմիջապես հետո, երբ հպանցիկ անդրադարձել եմ արարողության սիմվոլիկաներին...):
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ