38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի անասուն մորթելու համար Դիլիջանից հասնելու են Իջևա՞ն

Մի անասուն մորթելու համար Դիլիջանից հասնելու են Իջևա՞ն
27.11.2023 | 12:05

Դեկտեմբերի 6-ից արգելված է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մսի իրացումը, իսկ զբոսաշրջային Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում ոչ մի սպանդանոց չկա

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե մարզի համայնքներում քանի՞ սպանդանոց է գործում։ Մարզպետի պատասխանում նշված է . «Մարզում գործում է 3 սպանդանոց՝ Նոյեմբերյան (ք․ Նոյեմբերյան), Բերդ (ք․ Բերդ), Իջևան (Գետահովիտ ) համայնքներում։ Դիլիջան համայնքում սպանդանոց չկա, ֆերմերներն օգտվում են Իջևանի սպանդանոցի ծառայություններից»։

Տավուշի մարզպետի այն պնդումը, թե Դիլիջանի ֆերմերներն օգտվում են Իջևանի սպանդանոցից, իրականությանը չի համապատախասխանում, անհավատալի է, որ եթե Դիլիջան քաղաքում մի ոչխար, այծ, խոզ կամ՝ կով են մորթում, այդ անասունը բարձում են բեռնատարին, քշում 34 կիլոմետր, հասնում Իջևանի սպանդանոց, անասունն այնտեղ մորթում և վերադառնում Դիլիջան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ