38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պարզունակ սխալի հետևա՞նք, թե՞ գիտակցված քայլ

Պարզունակ սխալի հետևա՞նք, թե՞ գիտակցված քայլ
31.10.2023 | 07:34

Կառավարման տեսության մեջ կենտրոնական հարցերից մեկը կապված է նրա հետ, թե ինչ դեր ունի կառավարող խումբը կամ մենեջմենթը գործերի հաջող կամ անհաջող ավարտի մեջ։

Ուրիշ խոսքով, սա նշանակում է պարզել այն հարցը, թե գործերի ընթացքի վրա ինչպես են ազդում կառավարողների (մենեջմենթ) և կառավարվողների (գործի կատարողներ կամ ավելի ընդհանուր դեպքում՝ ժողովուրդ) որակները։

Այս իմաստով կարևոր է դառնում նաև մանր ու ցածրորակ մարդկանց հայտնվելու երևույթը կառավարման ոլորտում, և կառավարման գիտության մեջ ապացուցված է համարվում այն, որ մեծ գործերի ու նախագծերի ձախողումների պատճառը մեծամասամբ հենց մենեջմենթի ցածր որակն է։

Այլ հարց է, թե ցածրորակ մենեջերները ինչպես են հայտնվում կարևոր և նույնիսկ կարևորագույն պոստերում։

Անալիզը ցույց է տալիս, որ անճարակ ու թույլ մարդկանց հայտնվելը կառավարման իմաստով կարևոր պոստերում կարող է լինել կամ պարզունակ սխալի հետևանք, կամ էլ, ավելի կարևոր դեպքերում, գիտակցված քայլ, որը ունի որոշակի քաղաքական կամ այլ կարևոր նպատակ։

Ինչ վերաբերում է երկրորդական մարդկանց հայտնվելուն պետական կառավարման ամենակարևոր դիրքերում, ապա դա պարզապես նշանակում է, որ կա կառավարման շատ ավելի բարձր մակարդակ՝ իր ֆինանսական և գաղափարական հզոր մեխանիզմներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ