38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այլատյաց չեմ, բայց էսպես մինչև ե՞րբ

Այլատյաց չեմ, բայց էսպես մինչև ե՞րբ
15.09.2023 | 21:35

Արդեն անտանելի է:

Ավանում արթնացա նամազից։

Իրիկունը պատուհանը բաց էր, մեկը հեռախոսով խոսում էր, յոխ, յոխ էր ասում։

Չհասկացա` իրանցի՞ էր, թե՞ թուրք։

Առավոտ շուտ խանութ գնացի։

Ահավոր էր, փողոցները լցված էր հնդիկներով, արաբներով ու էլի չգիտեմ ինչ ազգերով։

Առաջ միայն երիտասարդներ էին, հիմա նաև տարեցներ, որ հազիվ են քայլում։

Խանութում վիճաբանություն վաճառողի հետ, փորձում էին ինչ-որ բան թռցնել երևի։

Հավատացե՛ք, փողոցում գրեթե հայ չկար, երկու դպրոցական պատանի և միայն եկվորներն էին։ Այլատյաց չեմ, բայց էսպես մինչև ե՞րբ 2.5 մլն բնակիչ ունեցող երկրում։

Հրաչյա ՊԱՊԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ