Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Թալանված ապագա. Անդրանիկ Թևանյան

Թալանված ապագա. Անդրանիկ Թևանյան
29.07.2022 | 07:22

Հայաստանում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ապագա հեղափոխությունների, քաղաքական, սոցիալական ցնցումների համար պարարտ հող է նախապատրաստել։ «Էս գլխից» հայտնի է, որ մարդիկ «քցվելու» են, ու դժվար չէ կանխատեսել, որ «քցվածները» դուրս են գալու փողոց։


1974-ից հետո ծնվածներ, պատրաստվե՛ք գալիք հանրահավաքներին, երթերին, բախումներին (մինչև այդ պետք է ամեն ինչ անել, որ պետությունը չկորցնենք), քանզի օր ծերության պարզելու եք, որ տարիներ շարունակ կուտակայինին վճարած ձեր գումարները փոշիացվել են կամ գրոշի արժեք ստացել։
Օրվա իշխանություններն ընդդիմություն աշխատելու տարիներին դեմ էին պարտադիրին, բայց այդ հարցում էլ խաբեցին՝ պաշտոնյա դառնալուց հետո լրիվ հակառակ տեսակետը պաշտպանելով։


Փաստորեն, պարտադիր կուտակայինով յուրօրինակ հարկ է սահմանված՝ վատ ապագայի հարկը․ այսօր քեզանից գումար են վերցնում, որպեսզի տարիներ անց քեզ փոխհատուցեն ու բարեկեցիկ ծերություն ապահովեն, բայց տալու են օղաբլիթի անցք։
Մի խոսքով, «ապագա կա ապագա»։

Դիտվել է՝ 8635

Մեկնաբանություններ