38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չեխիայի հայ երիտասարդական միության բողոքի ակցիան Արդբեջանի կողմից Արցախի դեմ կիրառվող DANA հրետանային կայանքներ արտադրող ընկերության դիմաց

Չեխիայի հայ երիտասարդական միության բողոքի ակցիան Արդբեջանի կողմից Արցախի դեմ կիրառվող DANA հրետանային կայանքներ արտադրող ընկերության դիմաց
28.10.2020 | 15:11

Չեխիայի հայ երիտասարդական միությունը 3-րդ բողոքի ակցիան է իրականացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց:

«Մեր բողոքի ակցիան «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց էր, որի արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։ Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն՝ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների ուղեկցությամբ։ Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի», - հայտնում են ակիցայի մասնակիցները:

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ