Հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում օրերս ՀՈՎԻԿԻ և ՄԱՐԻԱՄԻ հարսանիքն էր։ Հովիկը Մարիամին մոտեցավ զինվորական համազգեստով` ռազմաճակատից էր գալիս։ Հարսն էլ տարազով էր` ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելով, որ հայն իր ազգային բարձր արժեքների կրողն է։
«Չգիտեմ` որքանով է մեր ասելիքը ուժեղ, տեղին, բայց ուզում եմ բարձրաձայնել` մի հետաձգեք ձեր ամուսնությունները, որովհետև մենք արդեն այնքան զոհ ունենք, որ այդ նոսրացած շարքերը պետք է անպայման վերականգնենք»,- ասում է Մարիամը։
Եկեղեցու հոգևոր հովիվը տեղեկացրեց, որ ինքը հորդորել է, որ ուրիշ եկեղեցի գնան, բայց նրանք համառորեն պնդեցին, որ հենց վիրավոր եկեղեցում են ուզում իրականանա իրենց պսակադրությունը։
«Պսակադրության արարողությունը նաև ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին»-, իր շնորհավորական խոսքում մեջբերել է Արցախի նախագահը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ