Նայպյիդաուում՝ Մյանմայի մայրաքաղաքում, երկգլխանի երեխա է ծնվել: Այս մասին գրում է korrespondent.net կայքն՝ իր հերթին հղում անելով Մյանմայի առողջապահության նախարարության հայտարարությանը։
«Ծնվել է տղա երեխա: Ծնունդը գրանցվել է մայրաքաղաքի շրջանային հիվանդանոցներից մեկում, ինչից հետո նրան ուղարկել են մանկաբուժական մասնագիտացված բժշկական հաստատություն»,- գրում է աղբյուրը՝ չմանրամասնելով երեխայի ներկա վիճակի մասին: