Վիետնամի բնակչուհին 64 տարի ո՛չ կտրել, ո՛չ էլ լվացել է մազերը: Այս մասին գրում է Malayalam Asiavillenews կայքը:
83-ամյա Նգույեն Թխի Դինխը վերջին անգամ 19 տարեկանում է լվացել ու կտրել մազերը, ինչից հետո այն ժամանակ օրիորդ Դինխը սաստիկ գլխացավեր է ունեցել: Բազմաթիվ բժիկների այցելելուց հետո ցավերը չեն մեղմացել, վերջինս էլ որոշել է՝ այլևս երբեք չկտրել մազերն ու չլվալ այն: 64 տարվա ընթացքում կնոջ մազերի երկարությունը հասել է 6 մետրի: