Անգլիացի միլիոնատերը կարանտինի օրերին անվճար կերակրել է իր համագյուղացիներին, այժմ էլ պատրաստվում է վճարել նրանց՝ դիետա պահելու ու քաշ գցելու համար: Դենչուորթ գյուղի յուրաքանչյուր բնակչին անծանոթ տղամարդն ամեն ուրբաթ օր անվճար տապակած ձուկ ու կարտոֆիլի ֆրի է առաքել: Շուրջ մեկ ամիս՝ մինչև կարանտինի ավարտը, անծանոթը բարեգործություն է արել: Այժմ էլ անծանոթ բարեգործը գիրացած գյուղացիներից յուրաքնչյուրին, ով որ կկարողանա քաշի 10 տոկոսի չափով նիհարել երկու ամսում, պատրաստ է 100 ֆունտ ստերլինգ տրամադրել:
Պարբերականը նշել է, որ անհայտ բարեգործն իրոք մեծահարուստ է և ապրում է հենց նույն գյուղում, պարզապես չի ցանկանում բացահայտել իր ով լինելը: