Բուխարեստի 111-ամյա բնակիչ Դումիտրի Կոմսկին ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը: Այս մասին տեղեկացնում korrespondent.net կայքը՝ հղում անելով Ծերերի ուսումնասիրությամբ զբաղվող համշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությանը:
Պապիկը ներկա պահին 111 տարեկան ու 7 ամսական է: Նա Գինեսի ռեկորդների գրքում է ներառվել ու այդ փաստը հավաստող հավաստագիր ստացել:
Կոմենսկին ծնվել է 1908-ի նոյմեբերի ութին: Մասնագիտությամբ ինժեները 2 երեխա, 3 թոռ ու 2 ծոռ ունի: