«Gallup Global Emotions»-ը օրերս ներկայացրել է հերթական զեկույցը, որը վերաբերում է այն երկրներին, որոնց բնակիչներն ամենաբարձր և ամենացածր տրամադրությունն ունեն: Այդ մասին գրում է BBC-ին:
Հարցումն իրականացվել է աշխարհի շուրջ 140 երկրում: Հարցմանը մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ: Ըստ այդմ պարզվել է, որ «անտրամադիր» մարդիկ բնակվում են Չադում, բարձր տրամադրություն ունեցողները՝ Պարագվայում:
Բացի Չադից՝ տրամադրություն չունեցող երկրներից են՝ Նիգերը, Սիերա Լեոնը, Իրաքն ու Իրանը: Հակառակ սյունյակում Պարագվայից հետո Պանաման է, այնուհետ՝ Գվատեմալան, Մեքսիկան ու Էլ Սալվադորը:
«Gallup Global Emotions»-ը հայտնել է, որ հարցում իրականացնող աշխատակիցները ցանկը կազմելիս հիմնականում հաշվի են առել այն հանգամանքը, թե հարցվածներն դրա նախորդ օրն ինչ տրամադրություն են ունեցել: