Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը երիք տարի հետո պատրաստվում է արքայական գահը հանձել իր որդուն՝ արքայազն Չարլզին: Այս մասին գրում է Daily Mirror պարբերականը:
Եղիսաբեթ երկրորդը, որն ապրիլին տոնեց իր 92-րդ տարեդարձը, 95 տարեկանում վայր կդնի ադամանդակուռ թագը:
Պարբերականի տվյալներով՝ արքայազն Չարլզը գահը կստանձնի արքայազն-ռեգենտի կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նա լինելու է մոր՝ Եղիսաբեթ 2-րդի խնամակալը կամ թագավորության ժամանակավոր կառավարիչը: Ստացվում է, որ մինչև մահ թագուհին շարունակելու է համարվել թագավորական ընտանիքի գահակալ:
Նշենք, որ Եղիսաբեթ երկրորդը թագուհի է դարձել 1952 փ-ին, երբ դեռ ընդամենըն 25 տարեկան է: Նկատենք, որ այս պահին նա համարվում է աշխարհի ամենաերկար կառավարծ թագուհին է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ