Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամը Բրիտանացի ջրասուզակների ակումբի հավաքին ելույթում ասել է, որ անչափ ցանկանում է իր 10 ամսական որդին՝ արքայազն Գեորգին, հմուտ ջրասուզակ տեսնել՝ նշում է Mirror-ը։ Նրա խոսքով՝ թագավորական ընտանիքի մյուս անդամները՝ արքայազն Չարլզն ու արքայազն Ֆիլիպը, ևս այս սպորտաձևի մեծ սիրահարներ են։ «Հույս ունեմ, որ մի օր որդիս՝ Գեորգը, ևս կվայելի ստորջրյա աշխարհի հրաշքները»,-նշել է ՈՒիլյամը: