Անցյալ տարի, նոյեմբերին, Կարմիր հրապարակում նկարիչ Պյոտր Պավլենսկոյի ակցիայի մեջ չի գտնվել հանցակազմ: Այդ մասին հայտարարել է նկարչի փաստաբան Ռամիլ Ախմետալիևը: Փաստաբանի խոսքերով` հոգեբանա-լեզվաբանական փորձաքննությունն իր պաշտպանյալի գործողություններում չի բացահայտել ատելության շարժառիթներ:
«Գործնականում հարց ու փորձերի, իմ պաշտպանյալի հետ հարցազրույցների միջոցով փորձել են գտնել ծայրահեղականության նշաններ, բայց դրանք չկան»,- հայտարարել է Ախմետալիևը: Նկարչի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Հրավիրված հոգեբանը Պավլենսկոյի հետ զրույցից եկել է այն եզրակացության, որ նրա պերֆորմանսը ոչ մի կապ չունի ծայրահեղականության հետ:
2013թ. նոյեմբերի 10-ին Պյոտր Պավլենսկին մասնատել և երկար մեխի օգնությամբ իր սեռական օրգաններն ամրացրել էր Կարմիր հրապարակի սալարկին: Դրանից հետո նա կալանավորվել էր և հայտնվել հիվանդանոցում: Կատարվածի առթիվ հարուցվել էր քրեական գործ` խուլիգանության հոդվածով, որով նախատեսվում էր մինչև հինգ տարի ազատազրկում: Նկարչին կանչել էին հարցաքննության և իր հաղորդագրության համաձայն ազատ արձակել: Նա չէր ընդունել իր մեղքը: