Կալանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին սպառնացող, զինված տղամարդը: Նա 44-ամյա Բենջամին Սմիթն է, ով ձերբակալվել է Նյու Յորքում` Մանհեթընում կայանված իր մեքենայի մեջ: Նրա մոտ եղել է լիցքավորված հրացան և բեզինով լի տարա:
Անցած հինգշաբթի Սմիթի մայրը ոստիկանությանը հայտնել էր, թե տանը գրություն է գտել, որում որդին գրել է. «Ես պետք է սպանեմ վիշապին, այն ժամանակ Բարբարա Բուշը իմը կլինի»: Նյու Յորքում տեղի ունեցած նախնական լսումների ժամանակ դատախազը վստահեցրել է, թե գրության մեջ խոսքը Բուշի ավագ դստեր` Բարբարա Փիրս Բուշին է վերաբերում, այլ ոչ թե նրա մորը, ով նույն անունն է կրում: