38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռուսաստանի հերթական օյինբազությունը

Ռուսաստանի հերթական օյինբազությունը
19.12.2013 | 12:22

Վերջին մի քանի ամսիների ընթացքում ինչ օրենքներ ու որոշումներ ասես որ չմոգոնեց Մոսկվայի Պետդուման` կանխելու համար միգրանտների հոսքն իր տարածաշրջաններ: Ռուսաստան մեկնողների նկատմամբ վերջին պարտադրանքներից մեկը քննություն հանձնելու որոշումն էր, որի համաձայն նրանք պետք է փայլուն տիրապետեն ոչ միայն ռուսերեն լեզվին, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, այլև իմանան երկրին վերաբերող հազար ու մի օրենքներ, կանոններ ու բարքեր: Դրանից առաջ, Վլ. Պուտինի որոշմամբ, ՌԴ տարածք պետք է մուտք գործեին հիմնականում լավ, որակյալ մասնագետները: Իրավական դաշտում փոփոխություններ անելու առաջարկով էլ հանդես եկավ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը` առաջ քաշելով մի տեսակետ, որպեսզի հանցագործ միգրանտների նկատմամբ սահմանվի նաև մահապատիժ: Մի խոսքով, փաստացի, Ռուսաստանն ամեն ինչ անում է` իր տարածքից «մաքրելու» օտարերկրյա քաղաքացիներին: Ամենավերջին և թարմ որոշումը, որը կայացվել է երեկ, այն է, որ Ռուսաստանում մասնագիտություն սովորել ցանկացող օտարերկրացի ուսանողները պետք է իմանան ռուս բանաստեղծների քառյակները, մեկ րոպեում անգիր արտասանեն 140 վանկ և իմանան Ալեքսանդր Պուշկինի պոեզիան: Նրանք պետք է անգիր սովորեն ոչ միայն Պուշկինի, այլև Միխայիլ Լերմոնտովի երեքից-հինգ բանաստեղծություն: Դա կրթական պարտադիր ծրագիր է բոլոր դրսից եկողների համար: Բացի այդ, ինչպես փաստաթուղթն է պահանջում, ուսանողները պետք է իմանան արտասանության կանոնները և շեշտադրությունը, ինչպես նաև` առնվազն երկուսից-երեք հազար բառ: Այնուհետև, նրանք պետք է տեղեկացված լինեն Ռուսաստանի տարածաշրջաններին, նրա տնտեսությանը, պատմությանը, ճանաչեն մշակութային և գիտական գործիչներին: Օտերերկրացի ուսանողը պետք է իմանա մաթեմատիկայի տարրական կանոններ, երկրաչափական բանաձևեր: Համապատասխան փաստաթղթի համաձայն, նա ստիպված է ներկայացնել Ռուսաստանում էթնիկ բնակչության պատմությունը, կրոնը, այդ խմբերի` ՌԴ բռնագաղթման պատճառների մասին, Ռուսաստանի և իր երկրի քարտեզների վրա կարողանա ցույց տալ և բաշխել այդ խմբերի տարածքները:

Օտարերկրացիները կկարողանան անցնել լրացուցիչ կրթական ծրագրեր` հումանիտար, բնագիտական, կենսաբանական, ճարտարագիտա-տեխնիկական ու տնտեսական: Ցուցակում զետեղված առարկաների ընտրությունը կարող է տարբեր լինել, բայց դրանք պետք է լինեն հինգից ոչ պակաս:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Թերևս անժխտելի է այն հանգամանքը, որ ռուսական համալսարաններում և քոլեջներում սովորելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ է վերապատրաստվել և ռուսերեն խոսել սովորել: Բայց այն, որ նրանցից պահանջվում են այնպիսի գիտելիքներ, որոնց անտեղյակ են նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիները` ուղղակի թյուրիմացություն է:

Դիտվել է՝ 3983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ