Այս պահին Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան փողոցի խաչմերուկում` օպերայի հարակից կանգառներում, երիտասարդները ակցիաներ են կազմակերպել, որոնց հսկում են ոստիկանական խմբեր: Երիտասարդ ակտիվիստները յուրաքանչյուր երթուղայինի ուղևորների համար բարձր գոռում են` հարյուր դրամ, ավելին չտաք, ձեր իրավունքն է: Իսկ աշխատանքային ավարտի այս ժամերին կանգառները և երթուղայիները լեփ-լեցուն են, մնում է ուղևորները լսեն և վճարեն իսկապես հարյուր դրամ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ