Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է, ես բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը»

«Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է, ես բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը»
15.03.2013 | 16:52

«Ինձ համար վիրավորական ա, որ 5000 տարվա պառավ ժողովուրդ, էդքան արհավիրքներ տեսած, էսօր սենց թամաշա ա սարքում, մայմունությունով ա զբաղված ։ Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել...Կողքից չե՞ք նայում էդ ամեն ինչին, ինձ համար ահավոր վիրավորական ա»,-անդրադառնալով Ազատության հրապարակում վրան տեղադրելու խնդրին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ: Լրագրողների հակադարձմանը, թե թամաշա՞ է, երբ ժողովուրդը պայքարում է իր տված ձայնի համար, Լևոն Իգիթյանն ասաց. «Ես ասացի իմ կարծիքը՝ դա թամաշա ա, բայց ես չեմ ասում, որ ժողովուրդն իրավունք չունի ձայն հանելու։ Երկրի ճակատագիրը չի կարելի թամաշայի վերածել»։
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին` վերջինս ասաց. «Ես չեմ ասում` ընտրակեղծիքներ չեն լինում: Միշտ էլ եղել են: Քսան տարվա ընթացքում ես ականատես չեմ եղել որևէ նման երևույթի: Հո ինձնից չե՞ն թաքցնում: Եղել է, որ քվեարկելուց հետո կնոջս ասել եմ՝ դու գնա, ես մի քիչ ոտս կախ գցեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում, եղել է երկու ժամ կանգնել եմ, բայց չեմ տեսել…»:
Ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը համարում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը:
«Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է, ուրիշ բան ինձ չի հետաքրքրում։ Որ ասում է՝ ես եմ հաղթել, ախր, կարողանալու ե՞ս էդ բեռն ուսերիդ տանել, գիտեն՝ դա հեշտ բան է։ Ես Րաֆֆիի հետ շատ մտերիմ եմ, բայց իր մեջ չեմ տեսնում այն հատկությունները, որով նա կարող է թուրքի հետ, Ալիևի հետ բանակցություններ վարել»,-եզրափակեց ճարտարապետը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ