Panorama.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանը ծրագրո՞ւմ է վերստին հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը այսպես է պատասխանել. «Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին` հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը` հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դեֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ