Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Երևան-Վան առաջին չվերթը` ապրիլին

Երևան-Վան առաջին չվերթը` ապրիլին
05.03.2013 | 16:57

«Երևան-Վան ուղիղ չվերթ է լինելու, որի առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի երեքին: Շաբաթական երկու թռիչք է լինելու: Թռիչքի արժեքը կլինի երկու հարյուր դոլարին համարժեք դրամ»,- այս մասին լրագրողներին իրազեկեցին թուրքագետներ, «Նարեկավանք տուր» գործակալության ներկայացուցիչներ Արմեն Հովհաննիսյանն ու Աշոտ Սողոմոնյանը, որոնք արդեն տևական ժամանակ չվերթեր են կազմակերպում դեպի Արևմտյան Հայաստան: Նրանց վստահեցմամբ, որքան այցելությունները շատ են լինում, թուրքական կառավարության ուշադրությունը պատմական հուշարձանների նկատմամբ մեծանում է: Որպես օրինակ նշեցին Ախթամար, Անիի սուրբ ամենափրկիչ եկեղեցիների վերանորոգումը, որն իրականացվել է ԱՄՆ-ի միջոցներով: Ավելին, թուրքագետները տեղեկացրին, որ դիմել են ամերիկյան դեսպանատուն, որպեսզի վերանորոգման աշխատանքներին մասնակցեն նաև հայ ճարտարապետներ` շինությունների դեմքը պահպանելու նպատակով: Բանախոսները նշեցին, որ Արևմտյան Հայաստան այցելությունների ժամանակ հանդիպում են տեղի նահանգապետների հետ: «Այս շփումների արդյունքում կարծրատիպեր են ջարդվում, ու համագործակցելու ցանկություն է առաջանում»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը, իսկ նրա գործընկերը հավելեց, որ Մուշ քաղաքում են շատ լինում, քղաքապետն էլ առաջարկել է ծագած խնդիրները մասին քննարկել և լուծումներ գտնել: Սակայն համագործակցությունը, ըստ նրանց, ընդամենը ՀԿ-ի մակարդակով է:
Ակումբի հյուրերը նաև նշեցին, որ իրենց պարբերական այցելությունների ժամանակ նաև Արևմտյան Հայաստանում ապրող քրդերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում այցելել Հայաստան. նրանց տվյալների համաձայն, տարեկան շուրջ հինգ հազար քուրդ է գալիս այստեղ, գրեթե նույնքան հայեր էլ Արևմտյան Հայաստան են այցելում նրանց միջոցով: Գործակալության ներկայացուցիչների վստահեցմամբ, իրենք այնտեղ խնդիրների չեն հանդիպում, իսկ եթե անհատը սեփական նախաձեռնությամբ որոշի գնալ պատմական հայրենիք, հնարավոր է` խնդիրներ առաջանան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ