38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կմեծանա ՀՀ ամբողջ բնակչությանը անհատապես բարևելու հնարավորությունը

Կմեծանա ՀՀ ամբողջ բնակչությանը անհատապես բարևելու հնարավորությունը
04.03.2013 | 17:12

«Իրատես de facto»-ն Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին ուղղեց ներքաղաքական վերջին զարգացումներին վերաբերող երեք հարց, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև:
ՀՀ նախագահի հերթական ընտրություններն ավարտվեցին. ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ է անցկացնում Ազատության հրապարակում` պահանջելով ճանաչել ժողովրդի հաղթանակը: Եթե շարունակվեն այդ հանրահավաքները, ի՞նչ արդյունքի կարող ենք հասնել: «Հաշվի առնենք, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին»:
«Հաշվի առնելով նաև Ձեր նշած հանգամանքները՝ պետք է արձանագրել, որ հանրահավաքների և հանդիպումների շարունակման պարագայում կմեծանա ՀՀ ամբողջ բնակչությանն անհատապես բարևելու հնարավորությունը: Ոչինչ ավելի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայց է ներկայացնում ՍԴ` պահանջելով վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչելու ԿԸՀ-ի հրապարակած թվերը: Կանխատեսելի չէ՞, թե ինչ պատասխան կլինի ՍԴ-ից:
«Եթե չեմ սխալվում, պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի նշել, թե ԿԸՀ-ի հրապարակած թվերի դիմաց որն է իրական թվային պատկերը: Չեմ բացառում, որ Սահմանադրական դատարանը, եթե այս անգամ էլ, 2008-ի նմանությամբ, իր նիստերը ստիպված չլինի անցկացնել ավտոմատների փողերի տակ և արտակարգ դրության պայմաններում, ապա կկայացնի արդարությունից ոչ շատ հեռու վճիռ, ինչպես եղավ 2003-ին»:
Հայ ազգային կոնգրեսն առայժմ ձեռնպահ է մնում Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելուց: Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ: Ձեր գնահատականը:
«Թե ինչպես է վարվում ՀԱԿ-ՀՀՇ-ն, մեզ համար քաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում. դիմեք իրենց, եթե Ձեզ համար հետաքրքիր է: Իսկ պարոն Հովհաննիսյանի՝ Ձեր նշած հանդիպումն անձամբ իր տակտիկական ընտրության հարցն է, և այդտեղ որևէ այպանելի բան չեմ տեսնում»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ