Մինչ ՀՀ գրեթե բոլոր դատարանները Դավիթ Սանասարյանին մեղադրում են տարատեսակ մեղքերի մեջ, վերջինս ՊՎԾ (պետական վերահսկողական ծառայություն) կայքում ներկայանալով որպես այդ կառույցի ղեկավար (2 տարի փաստացի չհաճախելով աշխատանքի) դեռևս բացատրում է «սիրելի քաղաքացիներին», թե որոնք են «իրավական պետության կայացման անհրաժեշտ պայմանները»:
Խոր ցավով տեղեկացա ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի հերոսական բազում դրվագների, Արցախի սուրբ հողի ազատագրման եւ պաշտպանության հետ:
Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Մենք պարտվել ենք ոչ թե Ալիևին, ոչ թե Թուրքիային, ոչ թե մոջահեդներին, մենք պարտվել ենք մեր միջի ստորաքարշությանը, ստրկամտությանը, չարությանը, նախանձին ու մեծամտությանը: Մենք նախ մեզ ենք պարտվել, հետո՝ թշնամուն:
ՀՀ ներքաղաքական իրավիճակը ժամ առ ժամ ավելի է խճճվում ու լարվում։ Ավելի ու ավելի են մեծանում վարչապետի հրաժարականը պահանջող շրջանակները‚ սակայն Նիկոլ Փաշինյանը բնավ էլ մտադիր չէ հեռանալ պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր օնլայն ասուլիս է հրավիրել: «Ժամը 10.30-ին տեղի կունենա իմ օնլայն ասուլիսը, որտեղ կպատասխանեմ 12 լրատվամիջոցների հարցերի», -գրել է նա ֆեյսբուքում:
Դադիվանքի միջնակարգ դպրոցը կրակի մեջ է. այնտեղ 22 աշակերտ էր սովորում՝ վերաբնակեցված ընտանիքների երեխաները. դպրոցի շենքը կրակի տվեց հենց տնօրենը Մովսես Կիրակոսյանը՝ իր տունն ու դպրոցը նույն լուցկիով վառեց ու հեռացավ: