07.05.2013|
18:36
«Արմեն Ռուստամյանի այն լոզունգը, թե այս ընտրությունները հին օրենսդրությամբ հնարավոր չէ հաղթել ու գործ անել, զրո դուրս եկավ: Քանի որ մեկը, որ չունի ֆինանսական և օլիգարխիական ռեսուրս, կարողացավ հաղթել, իսկ մյուսը` ոչ: Եթե ժողովուրդը ռեալ քաղաքական խումբ կամ թեկնածու է տեսնում, կներեք, բայց թքած ունի փողի էլ, ծանոթությունների, մեքենաներով տանել-բերելու վրա էլ»,-անդրադառնալով ավագանու ընտրություններին, irates.am-ին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: