Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

ՌԴ-ում մեկնարկած էլիտաների մաքրումը շատ ավելի սուր դրսևորումներ է ունենալու

ՌԴ-ում մեկնարկած էլիտաների մաքրումը շատ ավելի սուր դրսևորումներ է ունենալու
11.08.2024 | 15:02

Մի երկու անգամ նշել եմ, մի հատ էլ հիշեցնեմ.

ռուս խաղաղապահներին «Զվարթնոցից» հանել են բացառապես ԱՄՆ-ի պահանջով, որ ՀՀ մտնող օտարերկրյա քաղաքացիների տվյալների ու բեռների զննում ՌԴ-ի կողմից տեղի չունենա:

Այդ շրջանակի՝ ՀՀ գալը առաջնահերթ կապված է Իրանի, Վրաստանի և ՌԴ-ի հետ:

Ի դեպ, ՀՀ նաև արդեն օդային ճանապարհով շատ հետաքրքիր բեռներ ու միջոցներ են մտնում ու նոր չէ:

Հայաստանը պոլիգոն են դարձնելու շատ շուտով, ու վատագույն սցենարի դեպքում ամեն բան թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ի շուրջ, թե՛ Վրաստանում, թե ՀՀ-ի հարավում սկսվելու է միաժամանակ:

Իսկ այն, ինչ ասօր տեղի է ունենում Կուրսկում, ունի նաև մեկ այլ՝ ներքաղաքական ու ներիշխանական կողմ՝ էլիտաների պայքար ու ՌԴ նոր ՊՆ-ի դեմ քայլեր: Ավելի չմանրանամ:

Հ.Գ. ՌԴ նախկին ՊՆ նախարար Ս. Շոյգուն, դեռ Ելցինի կառավարման փուլից հետո, Մալթայի դքսության ասպետ է: Այսօր ՌԴ-ն պահելու համար արդեն տևական ժամանակ մեկնարկած էլիտաների մաքրումը, ներքին պայքարը, մրցակցությունը դեռ շատ ավելի սուր ու հրապարակային դրսևորումներ են ունենալու, ու ռուսական խորքային պետությունը հասկանում է, որ հետդարձի ճանապարհ նա արդեն վաղուց չունի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 5317

Մեկնաբանություններ