Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշում որդեգրելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ

Սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշում որդեգրելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ
14.06.2024 | 20:01

Մի փոքր շեղվենք ներքաղաքական զարգացումներից՝ շարժման վերադասավորման ֆոնին։ Ստորև ներկայացրել եմ Պուտինի առաջարկը Ուկրաինային և դրան հաջորդող արձագանքը։

Աշխարհաքաղաքական փոթորկի պայմաններում Պուտինը, կարծես թե, առաջին քայլն է անում հաշտության և ըստ նրա առաջադրած պայմանների, և դատելով ռազմաճակատում ներկայիս իրավիճակից, դա ձեռնտու է նաև Ուկրաինային. սակայն այստեղ հարցն այլ է՝ արդյո՞ք սա ուղղակի կիրառվող հնարք չէ՝ ներքին լսարանի համար։ Եթե իսկապես Պուտինը պատրաստ է հարատև խաղաղություն կնքել, այլ ոչ թե կրկին սառեցնել կոնֆլիկտը, ապա սա նշանակում է, որ գնդակն այլևս Ուկրաինայի դաշտում է։

Սակայն այստեղ կա ևս մեկ բայց. Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին ոչ լեգիտիմ ղեկավար է, հետևաբար, նրա հետ բանակցություններ չեն վարի, այսօր արդեն Պուտինն ասաց, որ Գերագույն Ռադան ընտրված մարմին է, և նրանց հետ բանակցություններ հնարավոր են։

Հնարավո՞ր է արդյոք խաղաղության պայմանագրի կնքում. ըստ իս՝ ոչ, Արևմուտքը թույլ չի տա դա. ինչո՞ւ Արևմուտքը, որովհետև Ուկրաինան վաղուց ինքնիշխան պետություն չէ, բավական է հիշել, օրինակ, բանակցությունները Ստամբուլում պատերազմի դադարեցման մասին, և որ Մեծ Բրիտանիայի ցուցումով Ուկրաինան դրանք սառեցրեց։ Խաղաղության կնքումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ձեռնտու լինի բոլոր կողմերին, այսինքն` թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին:

Մինչ ես գրում էի այս հոդվածը, Ուկրաինայից և նույնիսկ ՆԱՏՕ-ի մակարդակով մերժվեց Պուտինի առաջարկը։ Հետևաբար` ներկայիս պայմանները ձեռնտու չեն Արևմուտքին, սակայն պետք է նաև հասկանալ, որ Ռուսաստանը վերջերս ռազմաճակատում շատ հաջող է գործում և, հետ մղելով Ուկրաինայի հակահարձակումը, անցել է արդեն գրավման (ազատագրման) գործին։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ինչպես Ստամբուլից հետո, այնպես էլ այս առաջարկից հետո Պուտինի նախապայմաններն ավելի կոշտ են լինելու, կարծես թե կա հստակություն, թե ինչը Պուտինը կկարողանա մատուցել որպես հաղթանակ իր ներքին լսարանի համար, և դա, իհարկե, ներկայիս նախապայմաններն են (Ուկրաինան ճանաչում է Դոնբասը, Խերսոնն ու Զապորոժիեն, ինչպես նաև Ղրիմը, որպես Ռուսաստան և հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելուց), որոնցից ցածր նշաձող Պուտինը չի սահմանի։ Իսկ Արևմուտքը համաձայն չէ, հետևաբար, պատերազմը դեռ շարունակվելու է։

Իսկ Հայաստանի և այլ չեզոք երկրների իրավիճակը սխալ գնահատելը և սխալ ճամբար անցնելը, այսինքն` սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշում որդեգրելը ապագայում, երբ փոթորիկն ավարտվի, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 7315

Մեկնաբանություններ