Լսեցի Լուկաշենկոյի ասածը հայերի և Հայաստանի մասին։
«ՈՒ՞մ են պետք հայերը, բացի մեզանից: Ոչ ոքի։ Հայաստանը թող զարգացնի իր տնտեսությունը և կենտրոնանա իր ունեցածի վրա։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն...
Պարզ խոսենք՝ Ադրբեջանն առավել շատ է ուզում Ռուսաստանին հեռու պահել հայ-ադրբեջանական «կարգավորման» գործընթացից, եթե չասեմ՝ ողջ Հարավային Կովկասից։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը կարծում է, թե ինքն է լինելու Հարավային Կովկասում ապագա անվտանգային կոնֆիգուրացիայի հիմնական ճարտարապետը, անգամ Վրաստանն այլևս Ադրբեջանի համար գործոն չէ (այդպես է թվում իրենց):
Ինչպես կանխատեսել էի, Ադրբեջանը հայտ է ներկայացրել միանալու BRICS-ի երկրների տնտեսական գոտուն, այսինքն` Ռուսաստան, Չինաստան, Իրան, Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա դաշինքին, հաջորդը տարածաշրջանում կլինի Վրաստանը...
Ես չեմ հավատում, որ Սասունցի Դավիթն անիծել է իր որդի Մհերին, ես չեմ հավատում, որ արքա Արտաշեսն անիծել է իր որդի Արտավազդին, այս բոլորը հակատրամաբանական ու հակացեղային են։
ՌԴ նախագահ Պուտինը մեկնեց Ադրբեջան և այնտեղ «»սիրախաղ ունեցավ Ալիևի հետ, խոնարհվեց Հեյդարի և շեհիդների արձանների առաջ, խոսեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին՝ չմոռանալով շեշտել Հայաստանի հետ իր բարեկամությունը։
Լինում են պատմության շրջադարձային պահեր, երբ տակտիկական լուծումները իրենց հետևանքների հզորությամբ դառնում են ստրատեգիական լուծումների համարժեքներ։
Բայց դա չի բացառում, որ նման հզոր տակտիկական լուծումները ստրատեգիական իմաստով, վերջին հաշվով, սխալ դուրս գան։
Նման հարց է Թուրքիայի BRICS-ին անդամակցելու հարցը, որը Ռուսաստանում ոգևորությամբ ընդունվեց...