Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Կե՜ցցե հեծանիվը

Կե՜ցցե հեծանիվը
05.08.2024 | 21:02

Պարզվում է, որ Դիլիջանի երկրագիտական թանգարանի մեկ տարվա պահպանման ծախսերը (ներառյալ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը) մոտավորապես հավասար է Թաթա Սիմոնյանի վերջերս Գյումրիում ունեցած մեկ համերգից ստացած հոնարարին (ոչ թե համերգի կազմակերպման ընդհանուր ծախսերին): Ու այդ թանգարան այցից հետո տնտեսապես ոչ նպատակահարմարության պատճառաբանությամբ այդ թանգարանը փակելու հարց է բարձրացնում այդ անմիտ ծախսերի գլխավոր պատասխանատուն։ Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրա գումարն ավելին է, քան Հայաստանի բոլոր թանգարանների պահպանման տարեկան ծախսերը։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5995

Մեկնաբանություններ