Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Իլհամ Ալիևը շտապում է

Իլհամ Ալիևը շտապում է
14.05.2024 | 15:37

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը շտապում է առանց խաղաղության պայմանագիր կնքելու, անօրինական կերպով, սահմանազատման անվան տակ Հայաստանից որքան հնարավոր է մեծ չափերի տարածքներ, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ, վերահսկող բարձունքներ, ջրավազաններ ընդգրկող հողեր ստանալ։ Ալիևը դա անում է առանց միջնորդների, քանզի իր և Նիկոլ Փաշինյանի միջև միջնորդներ պետք չեն, միջնորդները կարող են ավելորդ հարցեր տալ, կարևոր տեղեկություններ իմանալ կատարված գործարքի մասին։ Ալիևը շտապում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի դիվանագիտական ձեռքբերումները հօգուտ Արցախի և Հայաստանի էին։ Իլհամ Ալիևը շտապում է, որովհետև հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը միացված է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ