ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Տավուշի մարզից 10 հազար հեկտար գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ

Տավուշի մարզից 10 հազար հեկտար գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ
01.04.2024 | 10:35

ՔՊ-ական իշխանությունն ինչո՞ւ չի ասում, որ Տավուշից 10 հազար հեկտար հող գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Շուրջ 30 տարի Իջևանի Բերքաբեր գյուղի հողերից 850 հեկտար, որոնք գտնվում են Ջողազի լճի ձախ ափին, գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Այդ հողերը մշակվում են ադրբեջանցիների կողմից։ Իջևան համայնքի Վազաշեն գյուղից 1400 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ կամ՝ չեզոք գոտում։ Այդ հողերի մի մասը ադրբեջանցիներն ամեն տարի մշակում են։ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի մոտ 1000 հեկտար հող գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Բերդ համայնքի սահմանամերձ տարածքներից հազարավոր հեկտարներ գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո։ Մոտավոր հաշվարկներով՝ Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տարածքներից ընդհանուր քանի՞ հազար հեկտար է այժմ գտնվում ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Մարզպետը պատասխանել է․ «Տիրապետման մակերեսի չափը հնարավոր է բացահայտել փաստացի մարտական հերթափոխի սահմանագծի քարտեզագրման և գույքագրումից հետո»:

Լուսանկարում՝ հեռվում, Վազաշեն գյուղի հողերն են, որոնք գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ