Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ վարձկաններին հենց դրա համար էլ վճարում են

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ վարձկաններին հենց դրա համար էլ վճարում են
24.10.2013 | 12:06

Համացանցում աչքովս ընկավ բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի վերահրատարակման մասին տեղեկատվությունը: Իրականությունը խեղող, ճշմարտանման սուտ պնդումների միջոցով հայ և ադրբեջանական հանրությանը գիտակցաբար տրվում է հակամարտության պատկերը նենգափոխող վարկած, որի միջոցով փորձ է արվում հակամարտող կողմերի գիտակցության մեջ էլ ավելի ամրագրել խաղաղությանը հասնելու ճանապարհին խոչընդոտ դարձած կարծրատիպերը: Հակամարտության կողմերը չպետք է պատրանք ունենան, թե հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումն առանց դրսի շահագրգիռ ու հոգատար միջնորդության: Հասկանալի է, որ այդ հեղինակին, Սաբինա Ֆրեյզերին և մի շարք այլ վարձկաններին հենց դրա համար էլ վճարում են, և նույն կերպ է վարվում նաև ռուսական կողմը: Դա արվում է բանակցային գործընթացում միջնորդ երկրների պաշտոնական քաղաքական մոտեցումները «անկախ» փորձագետների միջոցով համոզիչ ու արդար ներկայացնելու նպատակով: Մեր կենսական շահերի ոտնահարման քաղաքականության արդյունավետությունն ապահովող այս վնասակար քարոզչությանը հակազդելու համար բավարար չէ այն, որ մերթընդմերթ այս կամ այն հայ փորձագետը հանդես է գալիս օտարների թեզերը ժխտող պնդումներով` գործնական քաղաքականության և դիվանագիտության մեջ համակարգային կիրառումը չունենալով, այդ հակափաստարկները, գործերի ընթացքի վրա ազդելու նվազագույն հեռանկարը չունեն, իսկ նրանց լսարանն էլ անհամեմատ ավելի փոքր է ու սահմանափակվում է Հայաստանով ու Սփյուռքով: Այնուամենայնիվ, գոնե ինքներս մեզ համար պետք է հստակ հասկանանք, որ այդ օտար փորձագետների բռնած գործը ոչ միայն հակասում է մեր շահերին, այլև հիմնված է գիտակցված կեղծիքի վրա:

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ