Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի- 4

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի- 4
17.09.2024 | 11:35

(սկիզբը՝ այստեղ)

Կամ Ռուսաստանի ռազմավարական պարտություն, այսինքն նույնիսկ՝ ոչ սովորական պարտություն, կամ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ, թեկուզ և այդ պատերազմի գինը լինի ողջ մարդկության ոչնչացումը և մոլորակի մոխրացումը…
Ահա այն, ինչին հայտնի ցեղի ներկայացուցիչ Զելենսկուց բացի, ձգտում են Արևմուտքի իր նման ճիվաղները՝ ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մյուսները կամ, եթե նրանց բոլորին համարենք խամաճիկներ, նշված ղեկավարների հետևում կանգնած տիկնիկավարները՝ ջհուդամասոնները, գլոբալիստները, որոնք գործում են ստվերում, և որոնց անուններն աշխարհում չափազանց քչերը գիտեն:
Հասկանում ենք՝ դժվար է այս ամենին հավատալ, տրամաբանությունը թույլ չի տալիս, թերևս բոլորի մոտ հարց է առաջանում՝ նրանք, իրենց առաջին նպատակին չհասնելու դեպքում, ինչպե՞ս կարող են կատարել դարձյալ դրա իրականացմանը նպատակաուղղված, բայց արդեն Երրորդ համաշխարհային պատերազմի ու մարդկության ոչնչացմանը հանգեցնող քայլեր, երբ այդ դեպքում իրենք էլ կոչնչանան: Այս հարցին արդեն հիմնականում պատասխանել ենք նախկինում այլ վերնագրերի ներքո հրապարակված մեր մի քանի հոդվածներում, վերլուծականներում, բայց անհրաժեշտաբար և առավել հանգամանորեն կանդրադառնանք նաև այս հոդվածաշարի վերջում:
Համենայն դեպս, փաստն այն է, որ վերոնշյալ ճիվաղները, չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլոց բավական հստակ զգուշացումներին, իրենց բոլորովին թարմ պաշտոնական հայտարարություններով հասկացնում են, որ մտադիր չեն հրաժարվել խորքում ՌԴ ռազմավարական պարտությանը միտված իրենց քայլերից, թեկուզ դրանց գինը լինի Երրորդ համաշխարհային պատերազմը: Ահավասիկ…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ամերիկյան «Foreign Policy» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն իրավունք ունեն խոցել օրինական թիրախները Ռուսաստանի տարածքում:
«Միջազգային իրավունքի համաձայն՝ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվել, իսկ պաշտպանությունը ներառում է հարվածներ Ռուսաստանի տարածքին։ Բայց, ի վերջո, դաշնակիցներն իրենք պետք է որոշում կայացնեն, թե ինչ սահմանափակումներ պետք է կիրառվեն իրենց մատակարարած զենքի նկատմամբ»,- ասել է Ստոլտենբերգը։
Ընդգծենք, որ,Ստոլտենբերգը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանում ռազմական թիրախներին հարվածելու սահմանափակումները պետք է չեղյալ հայտարարվեն:
Արևմուտքում վերջին շրջանում քննարկումներ են ընթանում Կիևի վարչակարգին արևմտյան հեռահար զենքի օգտագործման արգելքի վերացման շուրջ՝ ՌԴ խորքերը հարվածներ հասցնելու համար։ Այս հարցը սեպտեմբերի 13- ին քննարկվել է ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպման ժամանակ, սակայն, ի վերջո, թույլտվություն տալու վերաբերյալ Բայդենի կամ Սթարմերի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել:
Անցած հինգշաբթի Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ- ում ուսումնասիրում են ոչ միայն արևմտյան հեռահար սպառազինությունների կիրառման հնարավորությունը, այլև դաշինքի ուղղակի մասնակցությունը հակամարտությանը: Պետության ղեկավարի խոսքով ՝ Կիևի վարչակարգն արդեն հարվածներ է հասցնում ՌԴ տարածքին ԱՔՍ- ներով և այլ միջոցներով, սակայն երբ խոսքը վերաբերում է արևմտյան արտադրության բարձր ճշգրտության հեռահար զենքի (բալիստիկ ու թևավոր հրթիռների. Ա. Հ.) կիրառմանը, ապա պետք է հասկանալ, որ նման գործողություններն իրականացվում են ՆԱՏՕ- ի երկրների զինվորականների մասնակցությամբ, քանի որ միայն նրանք կարող են թռիչքային առաջադրանքներ մտցնել հրթիռային համակարգերում
Պուտինը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտությանն Արևմուտքի ուղղակի մասնակցությունն էապես կփոխի դրա էությունը և կնշանակի, որ ՆԱՏՕ- ի անդամները՝ ԱՄՆ- ը, եվրոպական երկրները, կռվում են Ռուսաստանի դեմ: Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով իր առջև ծառացած սպառնալիքներից, ամփոփել է պետության ղեկավարը։
Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի խորքը հարվածների հետևանքների մասին չափազանց հստակ էր և միանշանակ, կասկած չկա, որ այն հասել է հասցեատերերին:
Հասել է, այո, բայց… Ստոլտենբերգի վերոնշյալ հայտարարությունները հաջորդել են Պուտինի հիշյալ ելույթին:
ՌԴ նախագահի արդեն հայտնի հայտարարություններին, զգուշացումներին հաջորդել է նաև Քիր Սթարմերին ուղղված Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի և հինգ նախկին պաշտպանության նախարարների՝ Գրանտ Շեփսի, Բեն ՈՒոլեսի, Գևին ՈՒիլյամսոնի, Փենի Մորդոնտի և Լիամ Ֆոքսի կոչը: «The Times»- ի տեղեկացմամբ, նրանք վարչապետին կոչ են արել չսպասել ԱՄՆ- ի հավանությանը և, առանց ԱՄՆ- ի հավանության, թույլ տալ, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառեն «օդ- երկիր» դասի «Storm Shadow» թևավոր հրթիռները ՌԴ խորքում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու համար:
Ըստ ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկությունների, Բայդենը, նախքան թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելը, ցանկանում է ստանալ Զելենսկու «հաղթական ծրագիրը», մինչդեռ Ռուսաստանի որոշ պաշտոնյաների հայտարարության համաձայն, ԱՄՆ նախագահը սկզբունքորեն արդեն տվել է այդ թույլտվությունը, պարզապես այդ մասին կհրապարակվի այս ամսավերջին կամ հոկտեմբերի սկզբին:

(շարունակելի)



Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ