Սարերիդ գլխին որ նստես, թշնամին չի կարող մոտենալ: Գալու են բախվեն էդ քարին, ջախջախվեն:
Իսկ քո գագաթին նստած՝ թշնամին քո գյուղերն ու քաղաքները կավերի:
Մեր սարերը, մեր լեռները, մեր գագաթները պիտի մեզ պաշտպանեն:
Մեր լեռներն են մեր ամենամեծ հարստությունը, նրանցից մեկն էլ կորցնես, իմացիր, մի քանի քաղաք ես կորցրել:
Նժդեհը երեք գագաթ էր գրավել և էդ երեք գագաթով թշնամու երեք բանակ ջախջախեց, ողջ Զանգեզուրը դրանցով փրկեց:
1992
Համո Սահյան
Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջ
Լուսանկարը՝ Սուսաննա Բաբաջանյանի