Երեկ (04.11. 2023-irates.am) իմ կողմից տարածված հայտարարության առիթ հանդիսացավ, աշխարհահռչակ իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Իոաննիսյանի, ներեցեք՝ Կիրակոսյանի կողմից կատարված գրառումը, որով նա, իբր դեմ է իմ դեմ առաջադրված մեղադրանքին։
Գրառման մեջ, նա նշում է.
«Դատապարտում եմ Ավետիք Իշխանյանի անզուսպ ու, իմ կարծիքով, անպատասխանատու գրառումը»։
Սրանից հետո, նոր ձևեր է թափում՝ դադարեցնել քրեական հետապնդումը։
Արտակին զգուշացրեցի հեռացնել գրառումը, բայց նա համառեց։ Ստիպված եմ բացահայտել այդ «սկզբունքային» հումանիստի իրական դեմքը։
Նա իր ղեկավարած կազմակերպությամբ տարիներով զբաղվել է հայ-ադրբեջանական հաշտեցմանը նվիրված սեմինար-քննարկումներով։ Նման մեկ հանդիպման ես էլ էի հրավիրված։
Արտակն իր ողջ մարմնով և հոգով քծնում էր ադրբեջանցի իր գործընկերներին։
Այսինքն, հայ-ադրբեջանական բարեկամության անվան տակ, Արտակը փող էր վաստակում, ինչպես Գեորգի Վանյանը, Ստեփան Գրիգորյանը և ուրիշներ։
Իսկ մեկ անգամ Թբիլիսիում, ՄԱԿ-ի կազմակերպած մի միջոցառման ավարտին, Արտակը դիմելով մի ադրբեջանուհու, քծնողական ժպիտով ասաց․
- Դուք ճանաչու՞մ եք Նովելլային։
Նովելլան ճանաչված Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչ է և ինչպես մյուսները՝ վերահսկվող Ադրբեջանի գաղտնի ծառայությունների կողմից։
Նովելլան հայտնի է նաև որպես հայատյաց գործիչ։ Նա եղել է ադրբեջանի բանակի ոգին բարձրացնող քարոզիչներից։
Ադրբեջանցի կինը պատասխանեց․
-Իհարկե ճանաչում եմ Նովելլային։
Հետևեց Արտակի լացակումած խոսքը․
-Խնդրում եմ , իմ ջերմ ողջույնները հաղորդել Նովելլային։ Նովելլայի միջոցով, ես սիրահարվեցի ադրբեջանցի ժողովրդին։
Ահա սրանց նմաններն են այսօրվա դավաճանների հենարանը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Հ․ Գ․ Հեռացնում եմ ադրբեջանի ժողովրդին սիրահարված Արտակի գրառումը։