23.09.2023|
15:45
Ինչպես տեսնում ենք, նրանք հաճույքով անցնում են վայրենությունների, երբ քիչ քանակով մարդկանց խումբ է լինում: Մեծ խմբերի ակցիաներին նույնիսկ չեն մոտենում: Սրանք այն տեսակն են, որ նախընտրում են խմբով հարձակվել քաղաքացու վրա, և աշխատավարձ ստանալիս չմտածել, որ իրենք ծեծել և ձերբակալել են երիտասարդ մարդկանց, ում ծնողները, հարազատները, ընկերները այդ պահին սպանվում, հայրենազրկվում ու արմատախիլ են լինում: Նրանք փող (փարա, մանաթ) ստանալիս չեն մտածելու, որ հայության ոտատակ տված արժանապատվությունը փրկելու փորձեր անող մարդկանց են ձերբակալել: Չեն հասկանում, որ մի քանի տարի հետո, Երևանի փողոցներում, ոստիկաններով վազելու են, որպեսզի վնասազերծեն իրենց կանանց ու երեխաներին ծեծող և պատիվն արատավորող ադրբեջանա-թուրքական ագրեսիվ խմբերին: