Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թերևս, գիրք գրելու նրա միսիան այլ է եղել

Թերևս, գիրք գրելու նրա միսիան այլ է եղել
23.10.2023 | 15:11

Չարաբաստիկ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի հեղինակն օրեր առաջ գնացել էր հանրայինի տաղավար ու փորձում էր արդարանալ գրքի շուրջ առաջացած մասնագիտական ու օբյեկտիվ քննադատությունների վերաբերյալ։

Լսելով նրա արդարացումներ, տպավորություն էր առաջանում, որ հեղինակը չի տիրապետում խորքային գիտելիքներին Հայոց պատմության վերաբերյալ, կամ էլ նրա գիրք գրելու միսիան այլ է եղել։

Անճշտություններով ու սկզբունքային սխալներով գրված դասագրքի հեղինակը արդարանում էր, որ դասագիրքը պատմագիտական չլուծված խնդիրների լուծման տիրույթ չէ:

Ի՞նչ չլուծված խնդիրներ նկատի ունի հեղինակը, երբ ողջ դասագրքում պատմագիտական սխալներ են, երբ կասկածի տակ է դրվում հայ ազգի բնիկ լինելու հանգամանքը (չգիտես ով է այդ տեսությունը տվել ձեռքը, որ գրի), երբ կիսատ-պռատ է Հայկական լեռնաշխարհի մասին տեղեկատվությունը, երբ խեղաթյուրված է Վանի թագավորության պատմությունը, խոսք չկա Գրերի գյուտի մասին (մի քանի նախադասություն), և այսպես շարունակ...

Էլ չանդրադառնամ Արցախին:

Գրքում խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ սկզբունքային սխալներ, անճշտություններ ու բացթողումներ։

Գիրքը, որն ուղղված է ազգային արժեքների ու պատմական հիշողության դեմ, անհապաղ կրթական պրոցեսից դուրս հանել է հարկավոր, ի դեպ, պատմության ուսուցիչները սկսել են նման գործընթաց։

Հունան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Գրքի հեղինակ դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը իր ՖԲ ընկերների շարքից հեռացնում է այն ուսանողներին, ովքեր բարձրաձայնում են գրքի հետ կապված խնդիրները։

Դիտվել է՝ 7636

Մեկնաբանություններ