38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քանի՞ աստիճան կբարձրացվեր ՀՀ պաշտպանունակությունը, եթե երկիրն ունենար ադեկվատ իշխանություն

Քանի՞ աստիճան կբարձրացվեր ՀՀ պաշտպանունակությունը, եթե երկիրն ունենար ադեկվատ իշխանություն
25.07.2024 | 12:38

ԵՄ-ն ՀՀ-ին տրամադրում է միանվագ €10մլն.: Եվրոյի փոխարժեքն այսօր, ըստ ԿԲ-ի, 422.26 դրամ է, ինչը նշանակում է, որ €10 մլն.-ը կազմում է 4,222,600,000 դրամ: Նիկոլենք դա դարձել են դրոշ՝ դրանով, իբրև թե, ՀՀ պաշտպանունակությունը բարձրացվելու է մի նոր աստիճանի: Իսկ որ համեմատում ենք իշխանության անիմաստ ծախսերը՝ երևում է, որ դա եղած-չեղած մի բան է: Օրինակ՝ ՀՀ 4 գերատեսչության պարգևատրումները գերազանցել են 5 միլիարդ դրամը (կոպիտ հաշվարկով €11.8 մլն): Հաշվարկի հեղինակ՝ «ՊՈՒ» խմբակցությունից Աննա Մկրտչյան:

Վերջերս փակվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ԱՆԻՖ): 2021-ին ստեղծված այդ կառույցի պահպանման տարեկան ծախսերը (կեսն աշխատավարձ) կազմել են $4-4.5 մլն. (€3.67-4.13), 4 տարում՝ $16-18 մլն. (€14.68-16.5): Փաստորեն, եթե ԵՄ-ի կողմից հատկացվելիք €10մլն.-ով ՀՀ պաշտպանունակությունը բարձրացվելու է մի նոր աստիճանի, ապա քանի՞ աստիճանի կբարձրացվեր ՀՀ պաշտպանունակությունը, եթե երկիրն ունենար ադեկվատ իշխանություն:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ