38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ներ­կա­յիս կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ոչն­չով չի տար­բեր­վում նախ­կին իշ­խա­նու­թ­յուն­նե­րի վա­րած տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից»

«Ներ­կա­յիս կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ոչն­չով  չի տար­բեր­վում նախ­կին իշ­խա­նու­թ­յուն­նե­րի վա­րած տն­տե­սա­կան  քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից»
13.03.2020 | 02:55
«ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ԿԱ­ՌԱ­ՎԱՐ­ՄԱՆ ԴԵՊ­ՔՈՒՄ ՆԵՐԴ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՆԵՐ­ՀՈՍ­ՔԸ ԿԱ­ՎԵ­ԼԱ­ՆԱ»
ՀՀ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ վեր­ջերս կա­ռա­վա­րու­թյու­նում քն­նարկ­վեց Հա­յաս­տա­նի գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­ման 2020-2023 թթ. ծրա­գի­րը: Քն­նարկ­ման ըն­թաց­քում անդ­րա­դարձ է ե­ղավ մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող զե­կույց­նե­րի գնա­հա­տա­կան­նե­րին, ո­րոնք տր­վում են ներդ­րում­նե­րի ներգ­րավ­ման ա­ռու­մով գրա­վիչ այս կամ այն երկ­րին: Այդ զե­կույց­նե­րից մե­կի՝ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի «Գոր­ծա­րա­րու­թյուն 2020» զե­կույ­ցի հա­մա­ձայն, Հա­յաս­տա­նը 190 եր­կր­նե­րի շար­քում 47-րդն է։
Հա­յաս­տա­նի ներդ­րու­մա­յին դաշ­տի բա­րե­լավ­ման նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կած քայ­լե­րից են ստ­վե­րի դեմ պայ­քա­րը, ի­րա­կան մր­ցակ­ցա­յին մի­ջա­վայ­րի ստեղ­ծու­մը, ներդ­րում­նե­րի հա­մար ար­տո­նու­թյուն­նե­րի հա­մա­կար­գի մշա­կու­մը: Այս­քա­նով հան­դերձ օ­տա­րերկ­րա­ցի ներդ­րո­ղը նախ­քան բիզ­նես հիմ­նե­լը ու­սում­նա­սի­րում է Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քը, հար­կա­յին դաշ­տը, օ­րեն­սդ­րու­թյու­նը, մր­ցակ­ցա­յին մի­ջա­վայրն ու ներդ­րող­նե­րին տրա­մադր­վող ար­տո­նու­թյուն­նե­րի ողջ փա­թե­թը:
«ՆԵՐԴ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ ԿԱ­ՆԱՉ ԼՈՒՅ­ՍԻ Ա­ՊԱ­ՀՈ­ՎՈՒ­ՄԸ ԱՅՆ­ՔԱՆ ԷԼ Ի­ՐԱ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՉԷ»
Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մեջ թեթև ար­դյու­նա­բե­րու­թյու­նը շատ կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի, մաս­նա­վո­րա­պես՝ տեքս­տիլ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ո­րը զար­գա­նա­լու մեծ նե­րուժ ու­նի և խիստ կարևոր է զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման տե­սան­կյու­նից։ Ո­լոր­տի ար­տադ­րան­քի թո­ղարկ­ման գե­րակ­շիռ մասն ա­պա­հո­վում է հա­գուս­տի ար­տադ­րու­թյու­նը, որ­տեղ ներգ­րավ­ված է ըն­կե­րու­թյուն­նե­րի և աշ­խա­տու­ժի հիմ­նա­կան մա­սը: Թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում ներդ­րում­նե­րը խթա­նե­լու նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյու­նը մի շարք ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում, տեքս­տիլ ար­դյու­նա­բե­րու­թյան ըն­կե­րու­թյուն­նե­րին տրա­մադ­րում հար­կա­յին ար­տո­նու­թյուն­ներ:
Հաս­կա­նա­լու հա­մար, թե ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րը որ­քա­նով են ար­դյու­նա­վետ գոր­ծա­րա­րի տե­սան­կյու­նից, «Ի­րա­տե­սը» զրու­ցեց աշ­խա­տան­քա­յին կոմ­բի­նե­զոն­ներ ար­տադ­րող «Սասս­տեքս» ըն­կե­րու­թյան սե­փա­կա­նա­տեր, հո­լան­դա­հայ ՔՐԻՍ­ՏԻԱՆ ԳԵ­ԼԵ­ՋԻԻ հետ:
Հա­ջո­ղու­թյու­նը նման է սան­դուղ­քի՝ անհ­նար է բարձ­րա­նալ ա­ռանց ձեռ­քե­րը գր­պա­նից հա­նե­լու: Այս խոս­քե­րը պատ­կա­նում են բիզ­նե­սի բնա­գա­վա­ռի հայտ­նի խոր­հր­դա­տու, ա­մե­րի­կյան Zig Zigler կոր­պո­րա­ցիա­յի հիմ­նա­դիր Զիգ Զիգ­լե­րին, ո­րը հա­մոզ­ված էր նաև, որ հա­ջո­ղու­թյու­նը գա­լիս է այն ժա­մա­նակ, երբ հնա­րա­վո­րու­թյու­նը հան­դի­պում է պատ­րաս­տա­կա­մու­թյա­նը: Ար­մատ­նե­րով մշե­ցի, տեքս­տիլ ար­տադ­րու­թյան ո­լոր­տում հմ­տա­ցած հո­լան­դաբ­նակ Քրիս­տիան Գե­լե­ջին պատ­րաս­տա­կամ էր Հա­յաս­տա­նում ծա­վա­լե­լու գոր­ծու­նեու­թյուն, նա հայ­րե­նի­քում ե­ղել է դեռևս ան­կա­խաց­ման ա­ռա­ջին տա­րի­նե­րին: Այդ ըն­թաց­քում նա հա­մա­գոր­ծակ­ցել է ո­լոր­տում հե­ղի­նա­կա­վոր «Գա­րուն» ար­տադ­րա­կան միա­վոր­ման տնօ­րեն Գո­հար Ե­նո­քյա­նի հետ: 2007 թ. հայ­րե­նիք է վե­րա­դար­ձել հիմ­նա­վոր բիզ­նես գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու մտադ­րու­թյամբ: Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո էլ նա շա­րու­նա­կեց մնալ Հա­յաս­տա­նում, թեև գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­ման, հար­կա­յին դաշ­տի հս­տա­կեց­ման և կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի վե­րա­բե­րյալ ինչ­պես նախ­կին, այն­պես էլ ներ­կա իշ­խա­նու­թյան տված խոս­տում­նե­րը, նրա կար­ծի­քով, հե­ռու են ի­րա­կա­նու­թյու­նից, ա­վե­լին, ներ­կա­յիս կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ոչն­չով չի տար­բեր­վում նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից:
«Ներդ­րում­նե­րի հա­մար կա­նաչ լույ­սի ա­պա­հո­վու­մը այն­քան էլ ի­րա­տե­սա­կան չէ: Հե­ղա­փո­խու­թյու­նը նաև սփյուռ­քա­հա­յե­րին հույս տվեց, ով­քեր պատ­րաս­տա­կամ էին գա­լու և շե­նաց­նե­լու եր­կի­րը: Սա­կայն պարզ­վեց, որ ա­նունն է հե­ղա­փո­խու­թյուն, ի­րա­կա­նում օ­րենք­նե­րի կի­րա­ռու­մը մնա­ցել է նախ­կի­նը»,- ա­սաց գոր­ծա­րար:
Մեր զրույ­ցի ըն­թաց­քում նա ներ­կա­յաց­րեց նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք ¥2016 թ.¤ 12 մի­լիոն ԱՄՆ դո­լա­րի ար­ժե­քով ներդ­րու­մա­յին ծրագ­րի շր­ջա­նա­կում իր գոր­ծըն­կեր, շվեյ­ցա­րա­հայ գոր­ծա­րար Վար­դան Սր­մա­քե­շի հետ Գյում­րիում կա­ռուց­ված կա­րի ֆաբ­րի­կա­յի և այդ նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­կե­րու­թյա­նը տրա­մադ­րած նախ­կին մար­զա­յին հի­վան­դա­նո­ցի շեն­քի և հա­րա­կից տա­րածք­նե­րի մա­սին պատ­մու­թյու­նը:
«Սա­կայն կա­յին խն­դիր­ներ, մեր տա­րած­քին կպած կա­յին այլ դո­միկ­ներ, մար­դիկ գա­րաժ­ներ էին կա­ռու­ցել, մենք բա­նա­վոր և գրա­վոր բազ­միցս դի­մել ենք քա­ղա­քա­պե­տին ու մարզ­պե­տին, դո­միկ­նե­րի մի մա­սը հե­ռաց­վեց, մի մասն ա­ռայ­սօր կպած է մեր շեն­քին, ան­մի­ջա­պես պա­տու­հան­նե­րի տակ, հր­դե­հավ­տանգ ի­րա­վի­ճա­կում խն­դիր­ներ ենք ու­նե­նա­լու, այս խն­դի­րը այդ­պես էլ չի լուծ­վել: Հի­վան­դա­նո­ցի շեն­քա­յին պայ­ման­նե­րը շատ վատ էին, մենք մեր մի­ջոց­նե­րով ներդ­րում­ներ ա­րե­ցինք և հի­վան­դա­նո­ցի շեն­քը, որ պատ­մա­կան նշա­նա­կու­թյուն ու­ներ, վե­րա­նո­րո­գե­ցինք: Հարևա­նու­թյամբ շեն­քեր կա­ռու­ցե­ցինք ու դեռ շա­րու­նա­կե­լու ենք: Քա­ղա­քա­պե­տա­րա­նին խնդ­րե­ցինք այդ կա­ռուց­ված տնե­րի հա­մար վկա­յա­կան­ներ տալ, որ կա­րո­ղա­նանք այդ մարդ­կանց ան­հա­տույց տրա­մադ­րել, սա­կայն տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով ա­ռայ­սօր չեն տվել որևէ փաս­տա­թուղթ: Ար­դեն եր­կու տա­րի է այս գոր­ծով զբաղ­վող մեր մաս­նա­գետ­նե­րը գնում գա­լիս են՝ այ­սօր վա­ղը գցե­լով ձգձ­գում են, իսկ օ­րերն անց­նում են: Բա­ցի այդ շր­ջա­կայ­քում տա­րածք կար, ո­րը մեզ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը խոս­տա­ցել էին տալ մեր ներդ­րում­նե­րի դի­մաց, բայց մինչ այ­սօր չեն տվել, այս­պես իմ խն­դիր­նե­րի լու­ծու­մը ձգձգ­վում է»,- պատ­մում է Քրիս­տիան Գե­լե­ջին, նույ­նաց­նե­լով նախ­կին ու ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լաո­ճը։
2019 թ. ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին Գյում­րու «Սասս­տեքս» կա­րի ար­տադ­րա­մա­սի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձի ու­շա­ցում­նե­րի, ա­նօ­րի­նա­կան պա­հում­նե­րի, աշ­խա­տան­քա­յին ոչ լիար­ժեք պայ­ման­նե­րի պատ­ճա­ռով մի քա­նի օր տևած բո­ղո­քի ակ­ցիա­նե­րից հե­տո կա­րի ար­տադ­րա­մա­սը փակ­վում է, ո­րին անդ­րա­դառ­նում են լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Տեքս­տիլ ո­լոր­տում կա­րող բան­վո­րա­կան կադ­րե­րի պա­կա­սի, ինչ­պես նաև իր դեմ կազ­մա­կերպ­ված «լրա­տա­վա­կան ար­շա­վի» մա­սին պա­րոն Գե­լե­ջին դար­ձյալ մե­ղադ­րեց կա­ռա­վա­րու­թյա­նը, թեև հե­տո հար­կադր­ված ե­ղավ կա­րի ար­տադ­րա­մա­սում տե­ղադ­րել օ­դա­փո­խիչ­ներ, ո­րոնք մինչ այդ չկա­յին և ո­րոշ ժա­մա­նակ անց «բազ­մա­թիվ բա­վոր­նե­րի խնդ­րան­քով» վե­րա­բա­ցեց ար­տադ­րա­մա­սը:
Վա­նա­ձո­րում գտն­վող կա­րի ար­տադ­րա­մա­սի մաս­նա­ճյու­ղում խն­դի­րը դար­ձյալ վե­րա­բե­րում էր տա­րածք­նե­րի օ­րի­նա­կա­նաց­մա­նը: 2016-ին կա­ռա­վա­րու­թյու­նը հո­լան­դա­հայ գոր­ծա­րա­րին խոս­տա­ցել է մեծ ներդ­րում­նե­րի դի­մաց հատ­կաց­նել ան­հա­տույց հո­ղա­տա­րածք­ներ: Գոր­ծա­տուի կող­մից գն­ված տա­րածք­նե­րը, սա­կայն, չօ­րի­նա­կա­նաց­վե­ցին նաև թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, մինչ­դեռ տա­րածք­նե­րը հո­սան­քա­վո­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կան: Կա­ռա­վա­րու­թյանն ու այլ գե­րա­տես­չու­թյու­ններ ու­ղար­կած բազ­մա­թիվ նա­մակ­ներն ու գրու­թյուն­նե­րը մնա­ցել են ա­նար­ձա­գանք:
«Սասս­տեք­սի» հա­ջորդ մաս­նա­ճյու­ղը Ա­մա­սիա­յում է, ո­րը շա­հա­գործ­ման է ան­ցել 2011 թվա­կա­նից: Այս­տեղ, գոր­ծա­րա­րի հա­վաստ­մամբ, խն­դիր­ներն ան­հա­մե­մատ մեղմ են, ի­րենք էլ ար­տադ­րան­քից գոհ են:
Ար­թի­կի մաս­նա­ճյու­ղի տա­րած­քը քա­ղա­քա­պե­տի կող­մից տրա­մադր­վեց ան­հա­տույց, որ­տեղ կա­ռուց­ված կա­րի ար­տադ­րա­մա­սում ստեղծ­վեց 30 աշ­խա­տա­տեղ՝ հե­տա­գա­յում այն ընդ­լայ­նե­լու պայ­մա­նով: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն քա­ղա­քի դպ­րոց­նե­րից մե­կի շեն­քը տր­վե­լու էր գոր­ծա­րա­րին 20-25 տա­րով, ին­չը հա­կա­սում էր գոր­ծա­րա­րի ծրագ­րե­րին ու սկզ­բունք­նե­րին: «Այդ պայ­մանն ինձ ձեռն­տու չէր, քա­նի որ իմ հաշ­վարկ­նե­րով այն մեզ հար­կա­վոր էր ան­հա­տույց: Ի՞նչ ի­մա­նամ, թե 20-25 տա­րի անց իմ շեն­քի ար­ժե­քը որ­քան կլի­նի, չէ՞ որ ես մեծ ներդ­րում­ներ էի ա­նե­լու: Հարցն այդ­պես էլ չլուծ­վեց: Իսկ իմ սկզ­բունքն է, ինչ էլ որ ա­նեմ, պետք է հաղ­թա­նա­կած դուրս գամ»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Քրիս­տիան Գե­լե­ջին: Այս­տեղ թերևս տե­ղին է հի­շել ԱՄՆ գե­րա­գույն դա­տա­րա­նի ան­դամ, ի­րա­վա­բան Օ­լի­վեր ՈՒեն­դել Հոլմ­սի խոս­քե­րը՝ «Սո­վո­րա­կան մարդն ա­վե­լի ու­շա­դիր է իր փո­ղե­րի, քան սկզ­բունք­նե­րի նկատ­մամբ»:
Երևա­նի Է­րե­բու­նի վար­չա­կան շր­ջա­նի Գա­ջե­գործ­նե­րի 1-ին փո­ղո­ցում գտն­վող «Սասս­տեքս» ՍՊԸ-ն նույն­պես զերծ չէ խն­դիր­նե­րից: Տա­րած­քի հարևա­նու­թյամբ և դրա­նից ոչ հե­ռու գտն­վող Ա­ղի լճի շր­ջա­կայ­քի աղ­բա­վայ­րը, ար­տադ­րա­մա­սի տա­րած­քի շր­ջա­կա մի­ջա­վայրն ու օդն աղ­տո­տող Սա­րի թա­ղի կո­յու­ղաջ­րե­րը, Քրիս­տիան Գե­լե­ջիի փո­խանց­մամբ, տա­րի­նե­րով չեն մաքր­վում: Ա­մառ­վա տա­պին ար­տադ­րա­մա­սի պա­տու­հան­նե­րը հնա­րա­վոր չէ բա­ցել գար­շա­հո­տու­թյան պատ­ճա­ռով, նաև վտանգ­վում է բան­վո­րու­հի­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը: «Ես տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­սում եմ՝ ձե­զա­նից գու­մար չեմ ու­զում, այս տա­րած­քը տվեք ինձ 45, 90 տա­րի ժամ­կե­տով, իմ գու­մար­նե­րով այդ բո­լոր խն­դիր­նե­րը լու­ծեմ, և տու­րիզ­մի հա­մար լավ կլի­նի, հի­վան­դու­թյուն­նե­րը կվե­րա­նան: Ի՞նչ ա­նեմ, տա­րած­քը փա­կեմ, 300 մար­դու տուն ու­ղար­կե՞մ, է՞դ է ձեր ու­զա­ծը»,- նեղ­սր­տում է գոր­ծա­րա­րը:
Գոր­ծա­րա­նի շր­ջա­կա ողջ տա­րած­քը սե­փա­կա­նաց­նե­լու դեպ­քում Քրիս­տիան Գե­լե­ջին մտա­դիր է տներ կա­ռու­ցել և վա­ճա­ռել քառ. մետ­րը 450 եվ­րո ար­ժե­քով, զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման նպա­տա­կով բա­րե­կար­գել շր­ջա­կայ­քը, տն­կել այ­գի­ներ, ընդ­լայ­նել լճի տա­րածքն ու դրանց քա­նա­կը, ո­րի հա­մար իր հաշ­վարկ­նե­րով կպա­հան­ջի 12 մլն եվ­րո: «Աշ­խա­տանք­նե­րը սկ­սե­լու հա­մար այդ հո­ղե­րը պետք է սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով տր­վեն ինձ, սա­կայն ա­սում են՝ գնա չա­փիր հո­ղե­րը, կտես­նենք, բայց ին­չու՞ գու­մար­ներ ծախ­սեմ ան­հայտ բա­նի հա­մար, ե­թե այս ա­մե­նը չձգձգ­վեր, հի­մա ար­դեն կա­ռու­ցած կլի­նեի այն, նաև շուրջ 200 աշ­խա­տա­տեղ կբաց­վեր: Ե­թե իշ­խա­նու­թյա­նը հա­ջող­վի ա­մեն տա­րի Քրիս­տիա­նի նման 100 մարդ բե­րել Հա­յաս­տան, կն­շա­նա­կի ոչ միայն հա­րյու­րա­վոր ու հա­զա­րա­վոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում, այլև երկ­րի տն­տե­սու­թյան բար­գա­վա­ճում և բյու­ջեի ընդ­լայ­նում»:
Այն, որ մեր երկ­րում ներդ­րում­ներ կա­տա­րող գոր­ծա­րար­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­հունչ կա­ռա­վար­ման հմ­տու­թյուն­նե­րով մաս­նա­գետ կադ­րե­րի, գի­տե­լիք­նե­րի և տե­ղե­կատ­վու­թյան պա­կաս կա, հաս­կա­նա­լի է, քա­նի որ ներ­քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րից հե­տո «ջրե­րը դան­դաղ են զու­լալ­վում», թեև ա­ռա­ջըն­թաց կա, բայց դա այն չէ, որ կա­րող է բե­կում ա­ռա­ջաց­նել, ժա­մա­նակ է պետք: Մյուս կող­մից ներդ­րո­ղը պետք է ըն­կա­լի, որ գա­լիս է մի եր­կիր, ո­րի հզոր տն­տե­սու­թյու­նը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­քով քայ­քայ­վել է, լա­վա­գույն կադ­րե­րը հե­ռա­ցել են երկ­րից, ու ե­թե ներդ­րո­ղի նպա­տա­կը ա­րագ հարս­տա­նալն է, ա­պա նա ևս պետք է հար­գի ի­րենց աշ­խա­տան­քով նրան հարս­տաց­նող աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րը:
«ՍԱՍՍ­ՏԵՔ­ՍԻ» ԱՇ­ԽԱ­ՏՈՂ­ՆԵ­ՐԻ ԱՇ­ԽԱ­ՏԱՆ­ՔԱ­ՅԻՆ ՊԱՅ­ՄԱՆ­ՆԵ­ՐԸ ԲԱ­ՐԵՆ­ՊԱՍՏ ԵՆ
Քա­նի որ Քրիս­տիան Գե­լե­ջիի հետ զրույցն ըն­թա­նում էր Երևա­նի «Սասս­տեքս» ըն­կե­րու­թյան շեն­քում, ուս­տի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի, նրանց հան­գս­տի կազ­մա­կերպ­ման և այլ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» ցան­կա­ցավ զրու­ցել նաև ըն­կե­րու­թյան արհ­միու­թյան նա­խա­գահ ԼԱ­ԼԱ ԹՈՐՈ­ՍՅԱ­ՆԻ հետ:
«Սասս­տեքս» ըն­կե­րու­թյան մաս­նա­ճյու­ղե­րում աշ­խա­տող բո­լոր 500 աշ­խա­տող­ներն արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ են: Նրանք աշ­խա­տում են աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րով սահ­ման­ված 8-ժա­մյա աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կով: Ար­տադ­րա­մա­սը հա­գե­ցած է ար­դիա­կան սար­քա­վո­րում­նե­րով, աշ­խա­տող­նե­րի հա­մար աշ­խա­տան­քի բա­րեն­պաստ պայ­ման­նե­րով: «Սասս­տեքս» ըն­կե­րու­թյու­նը Երևա­նի և մաս­նա­ճյու­ղե­րում աշ­խա­տող կա­նանց ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման նպա­տա­կով տրա­մադ­րում է դրա­մա­կան մի­ջոց­ներ, տո­նա­կան ա­ռիթ­նե­րով մա­տու­ցում նվեր­ներ: Երևա­նում գոր­ծող «Սասս­տեքս» ար­տադ­րա­կան միա­վոր­ման տա­րած­քում ներ­կա­յումս ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, շր­ջան­նե­րից ե­կող աշ­խա­տող­նե­րի հա­մար կա­ռուց­վել են տնակ­ներ, ընդ­լայն­վում ու բա­րե­կարգ­վում է ար­տադ­րա­մա­սի շր­ջա­կայ­քը, աշ­խա­տող­նե­րի հա­մար կա­ռուց­վում է հան­գս­տի գո­տի, սր­ճա­րան՝ բա­րեն­պաստ ե­ղա­նա­կին ընդ­մի­ջումն այն­տեղ անց­կաց­նե­լու նպա­տա­կով:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Երևանի ՍԱՍՏԵՔՍ արտադրական  միավորում
  • Կարի արտադրամասում
Դիտվել է՝ 30395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ