38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու՞ հատկապես Թուրքիա

Ինչու՞ հատկապես Թուրքիա
22.07.2024 | 18:34

Բոլոր նրանք ովքեր ՌԴ-ից «աբիժնիկ» են և կարծում են, թե ՌԴ-ն Հայաստանի հակառակորդն է, հետևաբար Հայաստանը ՌԴ-ի հետ չպետք է լինի որևէ միության մեջ, նաև կարծում են, թե Հայաստանի փրկությունը ՆԱՏՕ-ն է, և Հայաստանն օր առաջ պետք է մերձենա ՆԱՏՕ-ին, այսօր ևեթ կարող են տեղափոխվել Թուրքիա։

Ինչու՞ հատկապես Թուրքիա:

Որովհետև Ադրբեջան տեղափոխվելու իմաստ չկա, քանզի Ադրբեջանի մի մասը լինելու է Հայկական, իսկ մյուս մասը՝ ռուս-պարսկական։
Հա՛, չմոռանամ զգուշացնել` ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքներում էլ չտեղավորվեք, որպեսզի ժամանակ անց ստիպված չլինեք այնտեղից էլ ծլկելու։
Չկասկածե՛ք, շտկելու ենք մեր ծռված ողնաշարը, վերագտնելու ենք մեր գետնաքարշ եղած ազգային արժանապատվությունն ու, ի վերջո, անելու ենք վաղուց անհրաժեշտ ու այնքա՜ն վճռորոշ քայլերը` հատուկ ցեղատեսակից ազատագրված երկրների օգնությամբ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Մեկնաբանություններ