Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հերթական անգամ պատերազմով սպառնաց սեփական ժողովրդին

Հերթական անգամ պատերազմով սպառնաց սեփական ժողովրդին
08.05.2024 | 15:15

Թիվ մեկ սուտասանի ասուլիսի հիմնական ուղերձները, որոնք, պարզապես, մանիպուլյացիա են.

1. Սահմանազատման այլընտրանքը, իբր, պատերազմն է։ Այն, որ իշխանությունը պատերազմով հերթական անգամ սպառնում է սեփական ժողովրդին, չլսված խեղկատակություն է: Այն որ ամեն բան հասցվել է նման երկընտրանքի, հենց գործող իշխանության ձախողման վկայությունն է։ Բայց խնդիրը նույնիսկ սրան չի վերաբերում։ Խնդիրը հերթական մանիպուլյացիան է` ցույց տալու համար, թե իբր ինքը սահմանազատման կողմնակիցն է, մյուսները` հակառակորդները։ Այնինչ, խնդիրը սահմանազատումը չէ` որպես այդպիսին։ Խնդիրը վերաբերում է գործընթացը արժանապատիվ ու թափանցիկ իրականացնելուն։Մի քանի օր առաջ Ալիևն ասում էր` սահմանազատումն ամբողջովին իրականացվում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների շրջանակներում։ Այ, հենց սա՛ է դժգոհության աղբյուրը, այլ ոչ սահմանազատումը` որպես այդպիսին։ Կլինեն մարդիկ, ովքեր կառարկեն, թե Ալիևի ասածները հիմք ընդունել պետք չէ։ Ես էլ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց, ելնելով մամուլի ասուլիսի հետնապատկերում Արագածի նկարից, անառարկելի է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարի հրահանգները իրականացվում են մանրակրկիտ ու հետևողականորեն։

2. Շարժման հետևում կան ուժեր և շահառուներ։ Սա հաջորդ մանիպուլյացիան է։ Ստացվում է, որ Ադրբեջանի պահանջներով իրականացվող գործընթացների վերաբերյալ հանրությունը արդարացի դժգոհելու պատճառ չունի, և այդ ամենը, պարզապես, նեղ քաղաքական շահադիտականությամբ ձևավորված արհեստական օրակարգե՞ր են։ Այդ դեպքում ինչի՞ շուրջ է ձևավորվում իրական ազգային օրակարգը, եթե ոչ՝ հայրենիքի ամեն քառակուսի մետրը սրբազան հռչակելու գաղափարի։

3. Շարժումը հրահրվում է արտաքին ուժերի կողմից։ Հերթական չարչրկված մանիպուլյացիան, որը «ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ» տափակ երկընտրանքի տեսքով բավական ժամանակ է մատուցում է հասարակությանը։ Թուրքիան նրա համար արտաքին ուժ չէ տվյալ պարագայում, Արևմուտքի երկրները բարեկամներ են, որոնց համար, իր բառերով ասած, ընդունելի է «սահմանների վերարտադրություն» կոչվող զիջողական գործընթացը, որովհետև նախընթաց պայմանավորվածությունները ի մի են բերվել հենց Արևմուտքում։ Արտաքին ուժը, տվյալ դեպքում, Ռուսաստանն է, և այս ուղերձով փորձում է նաև Ռուսաստանի համար ընդունելի դարձնել եռակողմ համաձայնագրի շրջանակներից դուրս կայացված պայմանավորվածությունները, որը, հիշեցնեմ, սկսվեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց և պետք է շարունակվի մինչև ադրբեջանական պահանջներով ընթացող «խաղաղության օրակարգի» վերջնական իրացում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ