38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Տխուր է, պարոնա՛յք

Վարդգես ՕՎՅԱՆ. Տխուր է, պարոնա՛յք
26.10.2013 | 12:31

Ես չեմ ուզում հավատալ, որ Հայոց աշխարհում բարոյականության, արժանապատվության, ազնվության, մարդասիրության ավելի մեծ դեֆիցիտ է եղել երբևէ։ Արժեքների համատարած արժեզրկում, արդարության, օրինականության զանգվածային անտեսում ու արհամարհում։ Այսպիսի հասարակական-քաղաքական ճենճահոտում, աղտոտված, թունավորված մթնոլորտում, ցավոք, բոլորը չեն կարողանում պարզապես Մարդ մնալ։ Նույնիսկ քեզ ընկեր համարվողների խմբից հազիվ մեկ-երկուսի հետ կարող ես, այսպես ասած, «հետախուզության գնալ»՝ համոզված, որ թիկունքից չեն զարկելու քեզ, համոզված, որ մինչև քո տեղ հասնելը, երեսուն արծաթի համար հակառակորդին արդեն հայտնած չեն լինելու քո մասին: Տխուր է, պարոնայք։ Ոչ միայն երկիր ու հայրենիքն է թալանվում, ավերվում, այլև մարդու մեջ եղած այն ամենը, որ թույլ է տալիս նրան Մարդ կոչվել:

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ