Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Կարեն ԱՆՏԱՇՅԱՆ. Գրականություն չունենալը հացի համ չունենալ է

Կարեն ԱՆՏԱՇՅԱՆ. Գրականություն չունենալը հացի համ չունենալ է
23.10.2013 | 13:11

Այս օրերին, երբ չկա ավելի ինքնավարկաբեկված ու ծաղրված կառույց, քան գրողների միությունն է, հարցը վերջնականորեն փակված համարելով՝ բոլորն էլ չեն ալարում իրենց բաժին քարը գլորել սովետի անախրոնիզմ հանդիսացող այս հիմնարկի վրա: Ինքս թե՛ մինչ ընտրությունները, թե՛ ընտրություններից հետո ոչ մի կերպ չեմ անդրադարձել այդ գործընթացին, որովհետև չեմ կարծում, թե ձիակառքի քննադատությամբ, արդիականացմամբ զբաղվելը լուրջ գործ է, երբ մարդիկ արդեն Մարս թռչել են մտմտում: Սակայն սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում առկա հակաԳՄական կանխատեսելի լրահոսը վերաճել է ընդհանրապես հակագրական ու հակագրողական մի նողկալի ինքնահոսի, երբ անխնա ծաղրվում են արդի գրականությունն ու ժամանակակից հեղինակներն ընդհանրապես, որպես անտեղի գոյության ձև: Այսպիսով, անԳրագիտության բթամիտ խոպանից տարիների աշխատանքով միլիմետրերով զավթված ու շենացրած մեր պուճուր-պուճուր պարտեզը նույնպես ավիրվում ու փչվում է: Սիրելի հայեր, գրականությունը, ասենք, մեքենաշինություն չէ, որը չունենալու դեպքում կարելի է ներմուծել գերմանացուց: Գրականություն չունենալը հացի համ չունենալ է, տուն չունենալ է, զավակ չունենալ է: Այսպիսի ցինիկ ոգևորությամբ մի տարածեք այդ կեղծիքը:

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ