ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Ջուրը ջրենք, որ փողը հոսի՞

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Ջուրը ջրենք, որ փողը հոսի՞
25.09.2013 | 11:40

Եթե օրացույցը չլիներ էլ, անձրևային եղանակն ու օդի իջած ջերմաստիճանը հուշում են՝ աշուն է: Ու, ոնց որ թե, ռեկլամի միջի «ոսկե աշունն» է: Չնայած, ոմանց համար այն կարծես իսկականից ոսկի՛ աշուն է: Ասելիքս «չեմ հասկանում»-ի շարքից է: Հայտնի բան է, ցանկացած մեծ քաղաքում ամենքից վաղ արթնանում են հավաքարարները, ինչպես ցախավելով, այնպես էլ՝ մեխանիկական: Վերջիններիս շարքը կարելի է դասել աղբատար ու նաև փողոցները ջրող մեքենաները: Ու արդեն երկու օր է, ինչ վաղ առավոտյան նկատում եմ մի դեպքում հենց անձրևին զուգահեռ, մյուս դեպքում՝ անձրևից հետո փողոցները… ջրաշիթերով ողողող մեքենաները: Ու իսկականից չեմ հասկանում, էլի: Լավ, ամռան «թոզուդումանին», երբ ծառազուրկ Երևանն ուղղակի շնչահեղձ էր լինում, պարզ է, որ ոչ միայն առավոտյան, այլև կեսօրին, վատ չէր լինի, մի հատ էլ երեկոյան փողոցներն ու մայթեզրերը ջրվեին: Բայց այս անձրևոտ, խոնավ ու թաց եղանակի՞ն ինչ իմաստ կա ջուրը ջրել: Ոնց որ ձմռանը բռնես, ու սառցակալած ճանապարհներին աղ ու ավազի փոխարեն… ձյուն ցփնես: Ի՞նչ է, բենզինի ավելցո՞ւկ ունեն քաղաքի տնտեսության կառավարիչները, ավտոնե՞րը չեն ափսոսում, թե՞ սա էլ «ատկատի» մի նոր դրսևորում է: Անհասկանալի է, էլի, եթե բնությունը փողոցները ջրել ու ջրում է, ինչո՞ւ մի երկու ուղերթի վառելիքը չխնայել: Հետո էլ խելամիտ տնտեսավարումից են խոսում: Սա նույնքան անհասկանալի է, որքան հարթ փողոցների վերաասֆալտապատումը: Իբր, տեսեք, տեսեք՝ գործ ենք անում: Է՛լ ավելի անհասկանալի է, քան մայթեզրաքարերի (մաքսամիթեներեն դրան «բորդյուր» են ասում) շարունակական փոփոխաթարմացումները, փոխատեղումներն ու վերատեղադրումները: Չէ, լուրջ, էլի, կառավարության պահուստային ֆոնդից հատկացում է արվում, ու այդ հատկացման մի մասը գնալու է 39 կիլոմետր «բորդյուրաշինման» վրա: Որ ի՞նչ: Քար է, էլի, իր համար խաղաղ, անշառ դրված է, ոչ հաց է ուզում, ոչ ջուր, եթե ձեռք չտան, մի 1000 տարի էլ այդ դիրքով կմնա: Մերոնք չեն կարող ձեռք չտալ, պիտի հանեն՝ նորը դնեն: Մի խոսքով, ջրենք ջուրը, որ փողը հոսի:

Դիտվել է՝ 4363

Մեկնաբանություններ