ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ հենց իրենք պիտի փոխվեն

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ հենց իրենք պիտի փոխվեն
03.06.2013 | 15:04

Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է: Մեր ընդհանուր գահավիժումը կասեցնելու, այս հուսահատ իրավիճակում բեկում մտցնելու համար այն ընդամենը մի քանի ամիս ունի: Մեզ բաժին հասնող ամեն մի վատ նորություն կապվում է կոնկրետ պաշտոնյաների անվան հետ, նույնականացվում է նրանց հետ, ու խորանում է համընդհանուր համոզմունքը, որ հենց իրենք են մեր բոլոր դժբախտությունները նպատակաուղղված կերպով ծնող, բազմացնող համազգային չարիքը: Աճեցին կաթնամթերքի գները, կարկուտը բերքը ոչնչացրեց, գազի գինը կավելանա, բանակում զինվորներ են զոհվում ոչ-մարտական պայմաններում, «ընդդիմությունը» ընդդիմություն չէ, քաղաքում հրդեհներ են... Յուրաքանչյուր մեծ կամ փոքր արհավիրք արագացնում է վիճակը շտկելու համար դեռ մնացած ժամանակի վազքը: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ լավն էլ անեն` վատ է, վատն էլ անեն` վատ է, ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ հենց իրենք պետք է փոխվեն:
Այս գրառումը հրապարակել էի մայիսի տասնիննին` մոտ երկու շաբաթ առաջ: Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը տագնապեցնող արագացումով է ընթանում, և իրավիճակը շտկելու համար նրան հարկավոր է դիմել շատ էական` իրական, այլ ոչ ձևական քայլերի: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, քաղաքացիների կողմից ընկալվում է որպես իրենց դեմ իշխանությունների նախաձեռնությամբ սանձազերծած պատերազմ և համարժեք հակազդեցություն ցույց տալու գայթակղություն առաջացնում: Ճանաչված լրագրող և մտավորական Արամ Աբրահամյանը մտահոգված է նրանով, որ ներկայիս անօրեններին կարող են փոխարինելու գալ է´լ ավելի անօրենները, և դա իսկապես լուրջ խնդիր է: Հայաստանում առկա է համակարգային` աշխարհայացքի, բարոյականության, ինքնակազմակերպման, կառավարման, օրենքի գերակայության, պատասխանատվության ճգնաժամ, որն անհաղթահարելի է միայն հասարակության կամ միայն իշխանության ջանքերով: Այս ճգնաժամը կարելի է հաղթահարել բացառապես քաղաքական փոխհամաձայնությունների միջոցով, քանի որ օրենքները վաղուց արդեն չեն գործում, և կորսված է դրանց հանդեպ քաղաքացիների համար հռչակված հավասարությունը: Կրկին ընդգծեմ, որ կանխատեսումն ու գուշակությունը սկզբունքորեն տարբեր բաներ են: Չի կարելի գործը հասցնել նրան, որ այժմ էլ շարքային քաղաքացին իր կարծիքով անօրեն տականք հանդիսացող պաշտոնյային կամ օլիգարխին ոչնչացնելը հանցագործություն չհամարի, որովհետև այդ ժամանակ այլևս ուշացած կլինեն բոլոր ջանքերը, և արդեն անհնար կլինի զանազանել անարդարությունն արդարությունից:

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ