Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տիպիկ երևանյան հայրենասիրության դրսևորում

Տիպիկ երևանյան հայրենասիրության դրսևորում
27.01.2009 | 00:00

ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Թուրքիայի, Հայաստանի ու մի շարք այլ երկրների ուսումնասիրողների շրջանում վերջին ժամանակներս, այսպես թե այնպես, արդիականացվում է մահմեդական հայերի և թաքնված հայերի թեման։ 1990-ականների վերջին թուրքական կառավարական շրջանակները հասկացան, որ այդ բավարար չգիտակցված խնդիրը գոյություն ունի, և այն պետք է ուշադրության արժանացնել։ Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ ուժային ու հատուկ կառույցները նախապատրաստեցին մի շարք զեկուցագրեր այս թեմայով, ինչը հետագայում գործնականում օգտագործվեց անվտանգության ոլորտում։ Ամենից առաջ` քրդական ազգային ազատագրական շարժման դեմ պայքարում։ Մուսուլման հայերի կամ թաքնված հայերի առկայության հանգամանքն Արևելյան Անատոլիայում և այլ տարածաշրջաններում ուշադրության է արժանանում նաև թուրքական բանակի և ժանդարմերիայի կողմից ռազմական գործողությունների պլանավորման ժամանակ։
Սակայն սա միայն մի մասն է այն հնարավոր տեղեկատվության, որն իրականում կարող է լինել շատ ավելի լայն։ Անգամ եթե ոչ հիմա, ապա ապագայում այդ խնդիրը կդիտարկվի եվրոպական կառույցներում մարդու իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների պրոբլեմների քննարկման համատեքստում։ Բնութագրական է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկուցագրում նշվում է մահմեդական հայերի և թաքնված հայերի զարմանալի ճշգրիտ թվակազմը։ Միանգամայն հասկանալի է նաև, որ Հայաստանում էլ հետաքրքրություն է ցուցաբերվում այս խնդրի նկատմամբ, բայց, ինչպես միշտ, գտնվեցին մարդիկ, ովքեր ցուցադրեցին այս թեմայի նույնիսկ քննարկման հետ կապվածիրենց դժգոհությունը։ «Արարատ» կենտրոնի կայքում այդ պարբերականի ղեկավար, գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը բառացիորեն զայրույթի հեղեղ թափեց նրանց վրա, ովքեր նշված կատեգորիաներին հայ են համարում։ Երևանյան ցանկացած հետազոտող և առհասարակ գրչի մարդ կարող է ունենալ իր տարօրինակությունները։ Սակայն Արմեն Այվազյանն այս դեպքում արտահայտեց տիպիկ երևանյան հայրենասիրությանը բնորոշ դիրքորոշում, որը բացարձակապես ոչ կոմպետենտ և անպատասխանատու տեսակետ է։ Նա պնդում է, որ միայն քրիստոնեություն դավանող հայերը կարող են հայ համարվել, և որ մահմեդական հայերն առայսօր ոչինչ չեն տվել հայկական մշակույթին։ Այդ հրապարակումն ավարտվում է նախազգուշացումով այն հնարավոր վտանգների մասին, որոնք առկա են այս մարդկանց հետ շփվելու և նրանց` Հայաստան այցելության դեպքում։ Կարելի էր նաև ուշադրություն չդարձնել այս հրապարակմանը, եթե նույն հայեցակետը չունենային երևանաբնակ այլ «մտածող հայեր», որոնց թիվը, ինչպես երևում է, փոքր չէ։
Միաժամանակ բացարձակապես ակնհայտ է, որ հայերը բավականաչափ բազմադեմ ժողովուրդ են, ներառում են իրենց մեջ բավականին շատ էթնիկական խմբեր և ենթաէթնոսներ, որոնք տարբեր են ոչ միայն լեզվաբանական և պահվածքի առանձնահատկություններով, այլև ազգային ինքնագիտակցության, ընդհանուր աշխարհընկալման առումով։ Հարկ է ընդունել, որ գոյություն ունեն մի շարք հայկական էթնոսներ, և տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ։ Բառացիորեն հայկական սփյուռքը ներառող յուրաքանչյուր երկրում հայ ազգի շրջանակներում հարաբերականորեն համախմբված հայերի կողքին գոյություն ունեն այնպիսի էթնիկական խմբեր, ինչպիսիք են ռուսահայերը, լեհահայերը, ֆրանսախոս հայերը, քրդախոս հայերը։ Ընդ որում, ապագայում այդ խմբերի թվակազմը գնալով ավելի նշանակալից կդառնա։ ՈՒծացումը, որպես երևույթ, ունի տարբեր աստիճաններ էթնիկ ինքնագիտակցության առումով, և էթնոգենեզի բոլորովին էլ ոչ բոլոր գործընթացները կարելի է բնորոշել իբրև վերջնական ուծացում։ Միաժամանակ այսքան ակտիվ միջազգային հաղորդակցության և ինֆորմատիկայի դարում գոյություն չունեն միակողմանի ուղղվածություն ունեցող գործընթացներ։ Ցանկացած պրոցես ենթակա է վերահսկման ու կառավարման, խնդիրը միայն կազմակերպվածության աստիճանի մեջ է։ Ո՞վ կարող էր պատկերացնել նույնիսկ տասը տարի առաջ, որ լեհահայերը, ովքեր իրավամբ Լեհաստանն իրենց հայրենիքն են համարում և իրենց շարքերում ներառում են 1,2-ից մինչև 2 միլիոն մարդ, կսկսեին այսքան ակտիվորեն վերադառնալ իրենց արմատներին և նույնիսկ հայտարարել իրենց մասին` իբրև էթնիկ փոքրամասնության։
Նույն բանը տեղի էր ունենում Ռուսաստանում ու Վրաստանում։ Ապուշություն կլիներ այդ մարդկանցից պահանջել, որ նրանք լինեն համախմբված ազգայնականներ կամ ֆանատիկոսներ։ Մահմեդական հայերը Թուրքիայում, անկասկած, պրոբլեմ են, ավելի շուտ ապագայի, քան ներկայի պրոբլեմ։ Սակայն այդ խնդիրը շատ արագ արդիականացվում է, ինչը կարող է բացատրվել միայն այն իրողությամբ, որ բոլոր այս տասնամյակների ընթացքում այդ մարդիկ չեն գտնվել բացարձակ անգիտության մեջ, տեղյակ են եղել իրենց էթնիկ արմատներին, նրանցով, այս կամ այն չափով, զբաղվել են տարբեր երկրների հայ հայրենասերները։ Հաջորդ պատճառը այն չէ, թե Թուրքիան է խիստ փոխվել, այլ որովհետև փոխվում է աշխարհը, առաջանում են էթնոսների գոյության նոր ձևաչափեր։ Սակայն հիմա այդ հարցը չէ, որ պետք է քննարկել։
Զարմացնում է այն իրողությունը, որ ժամանակակից քրիստոնեության, քրիստոնեական աշխարհընկալման «պաշտպանները» չեն տեսնում իրենց և իրենց քրիստոնյա հայրենակիցներին հայելու մեջ։ Ոչ թե ինչ-որ ձևավոր, այլ իրական հայելու։ Պարզապես, առավոտյան արթնանալով նայեք ձեր կերպարին, և հարկ է նշել, որ նայելու բան կլինի։ Կարելի է հայտնաբերել և՛ օտար մարդաբանական դիմագծեր, և՛ բացարձակապես անմարդկային, ոչ քրիստոնեական հատկություններ։ Ինչպիսիք են, օրինակ, վախկոտությունը, ստորությունը, ագահությունը, նախանձն ու հասունացած հասարակական ու քաղաքական պրոբլեմներից փախչելու սատանայական ձգտումը։ Արդեն չխոսելով բանակում ծառայության մասին։ Հավանաբար քրիստոնեական հավատամքն է պայմանավորել այն, որ հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր, հայեր խորհրդարանական և նախագահական ընտրություններում քվեարկում են այնպես, որ այլևս կասկած չի մնում, թե նրանք պատրաստ են ոչ թե վաճառելու, այլ հենց այնպես նվիրելու Ղարաբաղը կեղտոտ շներին։ Իսկ դրանք ո՛չ քրիստոնյաներ են, ո՛չ էլ նույնիսկ հեթանոսներ, այլ ազգային սրիկաներ, որոնց միայն այդպես էլ պետք է ընկալել։
Այն շտապողական ձգտումը` բնորոշել մահմեդական հայերի խնդիրը բացարձակապես բացասական տեսանկյունից, բացատրվում է անլիարժեքության սովորական բարդույթով, որով այնքան առատորեն օժտված է երևանյան հասարակության մի մասը։ Քաղաքային բնակչության մեծ մասի գլխավոր որակական հատկանիշը սոցիալական թերարժեքությունն է։ Եվ շատ հաճախ բարձր ինքնագնահատական ապահովելու և քաղաքի տերը լինելու պատրանքների համար դա դրսևորվում է այլ հայերի նկատմամբ անհանդուրժողությամբ։ Հայերի, որոնք տարբեր են լեզվաբանական բնութագրումով, այլ դիալեկտի կրողներ են կամ էլ ընդհանրապես այլ տարածաշրջաններից ու երկրներից են։ Դա կարծես միակ հույսն է հայտարարելու, որ իրենք, որպես մարդիկ, իրավունքներ ունեն իրենց շենքի մուտքի, բակի, տան, փողոցի ու քաղաքային շրջանի վրա։ Սա ֆենոմենալ թերարժեքություն է, որը, անկասկած, ունի կաֆկայական հիմքեր, և այդ պատճառով էլ երևանյան հայրենասերներին այդպես էլ չի հաջողվում դուրս գալ թերարժեք աշխարհընկալման արատավոր շրջանից։ Դա ուղղակի անհույս բան է, այդ ամենի վրա պետք է ձեռք թափ տալ և այլևս ուշադրություն չդարձնել։
Մենք վատ գիտենք մահմեդական հայերին։ Մեզանից շատ քչերն են շփվել նրանց հետ և կանոնավոր պատկերացում չունեն նրանց կյանքի, կենցաղի, ձգտումների ու երազանքների մասին։ Ծայրահեղ դեպքում նրանք գուցե հավատում են Աստծուն, ընդ որում, միանշանակ չէ, թե որ Աստծուն են հավատում։ Սակայն առնվազն փաստ է, որ նրանք արագ բազմանում են, և նրանցից շատերը հրաշալի մարդիկ են ու ապրում են կարծես կատարելով իրենց պարտքն անցյալի ու ապագայի նկատմամբ։ Թուրքիան նրանց համար իրենց հայրենիքն է, նրանք չեն կարող չապրել այդ երկրի շահերով ու հետաքրքրություններով, քանի որ ապրում են իրենց տանը, իրենց նախնիների, իրենց հողի վրա։ Հարկավոր է հայ լինել այս ամենը հասկանալու համար։ Իսկ ընդհանրապես վատ չէր լինի քիչ ծավալվել այս թեմայով առանց կոնկրետ գործի։ Արմեն Այվազյանին էլ խորհուրդ կտայի ավելի շատ այցելել Թուրքիա և շփվել իր ցեղակիցների հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ