Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեքենայական թունավոր տեխնոլոգիաներին պետք է հակադրել մեր սեփական գործիքները

Մեքենայական թունավոր տեխնոլոգիաներին պետք է հակադրել մեր սեփական գործիքները
12.08.2024 | 15:43

Խոսքն այնքան է վարկաբեկված, որ ոտնահարվել ու տրորվել է ամբոխների կողմից։ Այնպես չէ, որ նախկինում խոսքը միշտ բարձր դիրք է ունեցել։ Անվերջ վերելքներ ու վայրէջքներ է ունեցել այդ զարմանահրաշ և հզորագույն երևույթը։

Խոսքն է, որ կարողացել է ստեղծել քաղաքական, հասարակական ու կրոնական հզորագույն շարժումներ։ Օրինակ, ո՞վ կպատկերացներ, որ անապատի ավազուտներում քարոզ անող Մուհամեդ մարգարեն կարող էր ստեղծել մի անծայրածիր կայսրություն, որտեղ պաշտամունք լիներ նրա ամեն մի ասած խոսքին։

Սակայն այս անգամ խոսքի ճգնաժամը չափազանց լուրջ է, քանի որ նրա դեմ գործում են սարսափելի արհեստական՝ մեքենայական միջոցներ։

Արդեն որերորդ տարին է ես ահազանգ եմ խփում, որ մեր դեմ կիրառվում է դարի հիբրիդային՝ մեքենայական ամենամեծ զենքը, ու դժբախտաբար այն մնում է անարձագանք։ Մեզ ուղղակի կառավարում են սմարթֆոնների՝ գաջեթների միջոցով։ Սկզբում մենք այն օգտագործում էինք խաղերի ու զվարճալիքների համար, հետո՝ հաղորդակցության, իսկ հիմա ամբողջությամբ կառավարում են մեր վարքը (ապա)տեղեկատվական հոսքերով։

Հասարակության ջախջախիչ մեծամասնությունը գաղափար անգամ չունի, թե դա ինչպես է արվում։

Օրինակ, ամեն օր համացանց՝ Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկ-տոկ այցելելով, ձեզ մատուցվում են շոկային տեսարաններ սահմանային՝ սահմանագծային պատկերներով, ասենք, հաշմանդամ կամ սեռական շեղումներով մարդկանց մասնակցությամբ։

Պատահականությո՞ւն է։ Չարաչար սխալվում եք, եթե չգիտեք, որ ցանցային կառավարիչների գործարարները հենց այնպես ոչինչ չեն անում և ֆինանսական միջոցները ցաքուցրիվ չեն տալիս։ Շատ բարդ թեմա է։ Այստեղ չեմ բացատրի լրացուցիչ կերպով։ Միայն ասեմ, որ առանցքային այն տերմինը, որով կատարվում է այս քողարկված քարոզչությունը, կոչվում է նեյրոլինգվիստիկա։

Իսկ ձեզ ներշնչում են, որ աշխարհը պտտվում է ձեր շուրջը, որ դուք եք էվոլյուցիայի գագաթնակետը և ոտնահարել է պետք բոլոր սահմանափակումներն ու կարմիր գծերը։

Սա կոչվում է քաոս ստեղծել և կառավարել այն։

Սրանից 25 տարի առաջ ինձ հրավիրել էին շվեյցարական CERN՝ այդ գործով զբաղվելու համար։ Փառք Աստծո, որ մասնակից չդարձա դարի ամենամեծ հանցագործությանը, որը մեծ մասշտաբով ու աղետալի գործում է այսօր մեքենայական ուսուցման մշակումների հետ հատատեղ։

Դժբախտաբար, այսօր Հայաստանը մեծ ու սարսափելի փորձադաշտ է՝ ամբողջապես մերկ ու բաց օտարների միջամտությունների համար։

Այս գունավոր հեղափոխությունը հենց այնպես չեղավ։ Ամենաքիչը երկու տասնամյակ ապամոտնաժվեցին բոլոր ավանդական կառույցները, և նրանց տեղը ականապատվեց: Երբ պահը եկավ, ոտքի հանվեցին ապասոցիալական բոլոր խավերը, որոնք հանգամանքների բերումով դուրս էին մնացել սոցիալական լիֆտերից անգրագիտության, անբավարար նախաձեռնողականության, սոցիալական նպաստներին հարմարվելու պատճառներով։ Սադրելով այս խավերի եսակենտրոնությունը, ստոր կրքերը, նյութապաշտությունը՝ պղտորվեց հանրային այն անոթը, որն կոչվում է հասարակություն։ Այս պղտորումը նպաստավոր պայմաններ ստեղծեց արտաքին գործակալական ուժերի պրոակտիվ գործունեության համար։

Այդքան բան։

Հիմա գիտակից ու խոհեմ մարդկանց համար հասկանալի է, որ սեպը սեպով են հանում։ Մարդկանց գիտակցության վրա ազդող մեքենայական թունավոր տեխնոլոգիաներին պետք է հակադրել մեր սեփական գործիքները։ Անհույս է բնական՝ մարդկային խոսքը։ Ով էլ ուզում է լինի, նա չի կարող հաղթահարել այդ նենգ ու դավադիր հարձակումն իր տաղանդով ու ռեսուրսներով։

Մի բան կարող է օգտակար լինել՝ հետևողականորեն աշխատել և գործնական քայլերով վարակել խոր փոսերում ու խրամատներում թաքնված մեր հայրենակիցներին, որոնք սարսափած են ու չեն վստահում ոչ ոքի։ Տեսնելով աշխատանքը՝ շարժումը, հնարավոր է, որ նրանք էլ դուրս գալ իրենց գենտախորշերից ու միանան այդ ակտիվությանը։

Իսկ մենք կկարողանք այդ ընթացքում մշակել մեր մեքենայական հակաթույնը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 8374

Մեկնաբանություններ